ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսպանիայի 24-րդ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

02 փետրվարի, 2017 | 21:30

ՎԱԼԵՆՍԻԱ.- Ինչպես ՕՐԵՐ-ին հաղորդում է Արարատ միության նախագահ Արարատ Ղուկասյանը , փետրվարի 2-ի ուշ երեկոյան, Վալենսիայի մարզի Տոռենտեի (Torrente) քաղաքապետարանի խորհուրդը ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում։ Կողմ քվեարկեցին  Գուանյեմ (Հաղթենք-Guanyem), Սիուդադանոս(Քաղաքացիներ-Ciudadanos) եւ Կոմպրոմիս կուսակցությունները(համապատասխանաբար՝ 2, 2, 8 ձայներով), ձեռնպահ քվեարկեցին Ժողովրդական եւ Սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները(3 եւ 8 ձայներով)։

ispania torento hayer

Այսպիսով Տոռենտը դարձավ Իսպանիայի 24-րդ քաղաքը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Ճանաչման բանաձեւը ներկայացրեց  պատգամավոր Խայմե Սանտոնխան Գուանյեմ  կուսակցությունից, կոչ անելով բոլորին քվեարկել պատմական ճշմարտության օգտին։ Բանաձեւում մասնավորապես ասվում է, որ Տոռենտի քաղաքապետարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված մարդկության դեմ հանցանքը եւ դիմում Իսպանիայի եւ Թուրքիայի իշխանություններին ՝ հետեւելու իրենց քայլին։

 Խորհրդի նիստին ներկա էին Վալենսիայի ՙԱրարատ՚ հայկական միության անդամներ Արարատ Ղուկասյանը, Գայանե Ղազարյանը, Մարինե Բաբայանը, Հայկ Ղազարյանը եւ Հերմինե Աբրահամյանը։  Հայ համայնքի անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ Արարատ Ղուկասյանը։ 

ՕՐԵՐ

Orer.eu

ispania 2 ispania 3 ispania torento1


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
7. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
8. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
9. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
10. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: