ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսպանիայի Առնեդո քաղաքում` խաչքարի օծման արարողություն

01 մայիսի, 2017 | 22:07

Ապրիլի 22-ին Իսպանիայի Առնեդո քաղաքում (Լա Ռիոխա) տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն:

Խաչքարը տեղադրվեց քաղաքի կենտրոնական «Santo Tomás» եկեղեցու բակում:

Պաշտոնական արարողությանը մասնակցեցին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Առնեդոյի քաղաքապետ Խավիեր Գարսիա Իբանյեսը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Իսպանիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը և Առնեդոյի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Քաղաքապետ Խավիեր Գարսիա Իբանյեսը, ինչպես նաև մյուս բանախոսները կարևորեցին հայկական խաչքարի տեղադրումն Առնեդոյում՝ ընդգծելով դրա խորհուրդը, գեղագիտական արժեքը, հայ-իսպանական բարեկամության ևս մեկ օրինակ հանդիսանալը:

Դեսպան Ադոնցն իր խոսքում նշեց, որ այս հուշարձանը, նվիրված լինելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ կոչ է՝ ուղղված համայն մարդկությանը՝ դասեր քաղելու պատմության դառն էջերից և չկրկնելու անցյալի սխալները:

Դեսպանը նաև անդրադարձավ հայ համայնքի դերին՝ որպես կամուրջ հայ-իսպանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Երախտիքի խոսքեր հնչեցին նախաձեռնության հեղինակների հասցեին:


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
3. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
4. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
5. Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում
6. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
7. Ուկրաինա. Խերսոնում նոր խաչքար է օծվել
8. Գերմանիայի Քյոլն քաղաքում օծվեց հայկական խաչքար
9. Նորվեգիայի Քրագերո քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար
10. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: