ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսպանական Վալենսիան համագործակցում է Հայաստանի համալսարանների հետ

06 ապրիլի, 2017 | 08:00

Վալենսիայում են գտնվում Հայաստանի պետական տնտեսագիտական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների պատվիրակությունները

valensia hamalsaran 1Այցի նպատակը փոխհամագործակցության հաստատումն է Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի և Հայաստանի վերոհիշյալ երկու համալսարանների միջև, որը հնարավոր դարձավ ապրիլի 4-ին:

Մի կողմից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և մյուս կողմից Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի միջև, ապրիլի 4-ին կնքվեց փոխհամագործակցության համաձայնագիր:
Վալենսիայի Պոլիտեխնիկ համալսարանի հետ Հայաստանի Ճարտարապետության և Տնտեսագիտության համալսարանների միջև համագործակցությունն սկսվել է դեռևս 2010 թվականից, երբ մեկնարկեց TEMPUS GIDEC նախագիծը, որի շրջանակներում հայաստանյան բուհերում հիմգ դրվեց GIS-երի գծով մագիստրոսական ծրագիր, ստեղծվեց GIS լաբորատորիա և ձեռք բերվեցին սարքավորումներ: Նախագիծը տևեց
մինչև 2013 թվականը: Ծրագիրը համակարգում էր Շվեդիայի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտը (KTH), իսկ Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանը ծրագրի եվրոպական գործընկերն էր:

valensia hamal storagrum
Հենց 2013 թվականին էր, երբ Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի համակարգող պարոն Լուիս Անխել Ռուիս Ֆերնանդեսին (Luis Angel Ruiz Fernandez) շնորհվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Ներկայումս Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի հետ համագործակցությունը կայանում է 2 ERASMUS+ նախագծերի շրջանակներում.

HERITAG – Նախագծի նպատակն է ստեղծել մագիստրոսական ծրագիր տուրիզմի կառավարման ոլորտում, որի առանձնահատկությունը գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումն է լինելու:

Նախագիծը համակարգում է Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանը: Այն մեկնարկել է 2015 թվականի հոկտեմբերին և ավարտվելու է 2018 թվականի հոկեմբերին:

valensia hamalsa patvirakutuinInnoCENS – նախագիծը համեմատաբար ավելի նոր է: Այն մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերին: Այս նախագիծը համակարգում է Շվեդիայի տեխնոլոգիայի թագավորական համալսարանը: Նախագծի նպատակն է տեխնիկական բուհերում ստեղծել ստարտ-ափ կամ նորարարական կենտրոններ և ինժեներ ուսանողներին տալ որոշակի գիտելիքներ ձեռներեցության ոլորտում: Այս նախագծում Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանը հանդես է գալիս որպես եվրոպական գործընկեր:

Հետագա համագործակցությամբ ակնկալվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի հետ ստեղծել համատեղ մագիստրոսական ծրագիր՝ նախագծի կառավարում մասնագիտությամբ, որը նաև հնարավորություն կընձեռի ուսանողների և դասախոսների փոխանակում:

valensia radio2Այսպիսով, ապրիլի 4-ին, Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանում, վերջինիս և ՀՊՏՀ-ի, ՃՇՀԱՀ-ի միջև, կնքվեց փոխհամագործակցության համաձայնագիր, որը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտոր պրոֆեսոր Կ.Աթոյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր պրոֆեսոր Գ.Գալստյանը և ՎՊՀ-ի ռեկտոր Ֆրանցիսկո Խոսե Մորա Մասը (Francisco José Mora Mas), չափազանց կարևոր համաձայնագիր, որը թույլ կտա գործընկեր համալսարաններին էլ ավելի խորացնել համագործակցությունը և ուսանողների շարժունակությունը:
Վալենսիայում գտնվող պատվիրակությունը նաև այցելեց հայկական համայնք, «Կենաց խաչ» հուշարձան և հարցազրույց տվեց «Հայկական ռադիոժամին»:

Արարատ Ղուկասյան
«Արարատ» հայկական միության նախագահ
«Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր
Վալենսիա (Իսպանիա)

տեսանյութ
http://www.upv.es/rtv/tv/actualidad-en-la-upv/58353

valensia ham hushartsan


Առնչվող նյութեր
1. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
3. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
4. Կրթության խնդիրները, գումարները, հարգանքն ու ապագան. հանդիպում- քննարկում
5. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
6. Գերմանիան ճանաչում է ՀՀ դպրոցական ավարտական վկայականները. հայ շրջանավարտները կարող են դիմել գերմանական բուհեր
7. «ԼՈՒՅՍԻ» ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
8. Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում
9. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
10. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: