ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսպանական Պետրեր քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

31 մարտի, 2017 | 06:29

ispania petrer1

ՊԵՏՐԵՐ.- ORER.-Պետրերը դարձավ Իսպանիայի 25-րդ քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Մարտի 30-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում 20 կողմ եւ մեկ ձեռնպահ ձայների  հարաբերակցությամբ, Պետրեր քաղաքը պաշտոնապես ճանաչեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, դատարապերտելով մարդկության դեմ այդ ծանր հանցանքը, եւ հորդորելով Իսպանիայի կառավարությանը՝ հետեւել իր քայլին։

Էլդա քաղաքի հայկական ՚՚Արարատ՚՚ միության ներկայացրած միջնորդագրի հիման վրա, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին համատեղ բանաձեւը ներկայացրել էին իշխող Սոցիալիստական կուսակցությունը, Ձախ միությունը, Կոմպրոմիս եւ Սի-պոդեմ կուսակցությունները։ Կողմ ձայներին միացել էին նաեւ Ժողովրդական կուսակցության հինգ պատգամավորներ։ Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնում է Միսլատայի ՚՚Արարատ՚՚հայկական մշակութային միության նախագահ Արարատ Ղուկասյանը։ 

Նիստին ներկա էին Էլդայի եւ Պետրերի հայ համայնքների ներկայացուցիչները, իսկ միջնորդագիրը ներկայացրել էր Էլդայի հայկական ՚՚Արարատ՚՚ միության նախագահ Անահիտ Օհանյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայկական միության ջանքերով, Պետրերում անցկացվել էր գիտաժողով՝ ՚՚Խաղաղությունն ու բարեգործությունն ընդդեմ բռնության՚՚ թեմայով, որն ուղեկցվել էր Երեւանի Քուշանյանի անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրությամբ։

 

ՕՐԵՐ 

Orer.eu

ispania petrer 2 ispania petrer 3


Առնչվող նյութեր
1. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
3. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
4. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
5. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
6. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
7. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
10. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: