ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսպանական Կույերան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

03 մայիսի, 2017 | 07:09

Իսպանիայի Կույերա քաղաքի քաղխորհրդի նիստում չորս կուսակցություններ միաձայն ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը `դատապարտելով մարդկության դեմ հանցանքը, հորդորելով Իսպանիայի այլ իշխանություններին և հատկապես կենտրոնական կառավարությանն ու Թուրքիային հետևել իրենց օրինակին:

Քաղաքապետ Ջորդի Մայորն իր խոսքում մասնավորապես նշեց, որ իրերը պետք է կոչել իրենց անուններով, և այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ 20-րդ դարասկզբին, միայն մեկ անուն ունի`ցեղասպանություն:

Տպավորիչ ելույթ ունեցավ Պոդեմոս կուսակցության խոսնակը, ով նշեց, որ Թուրքիան ոչ միայն պետք է ճանաչի ցեղասպանությունը, այլև հատուցի վնասները և հատկապես վերադարձնի հայերի պատմական հողերը:

Նիստին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնց անունից Արարատ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին` նշելով, որ Կույերան դարձավ Իսպանիայի 27-րդ քաղաքը, որը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը և, որ սա պատմական օր է ոչ միայն իսպանահայության, այլ նաև քաղաքի համար:

Միջնորդագիրը քաղաքապետարանին ներկայացրել էր Արարատ հայկական միության Կույերայի ներկայացուցիչ Հերմինե Աբրահամյանը:

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
7. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
8. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
9. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
10. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: