ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսլանդացի Ռունար Ռունարսոնի «Ճնճղուկները» ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակին

26 մարտի, 2016 | 08:30

Vrabcaci_Sparrows 01Vrabcaci_Sparrows 02Իսլանդա-դանիական արտադրության «Ճնճղուկները» ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին։ Այս մասին մարտի 24-ի երեկոյան՝ կինոփառատոնի հանդիսավոր փակման ժամանակ հայտարարեց 33 հոգանոց հանդիսատեսից կազմված ժյուրիի նախագահ, հայտնի տնտեսագետ Յան Շվայնարը։

Ֆիլմի հեղինակ՝ իսլանդացի կինոռեժիսոր Ռունար Ռունարսոնը չէր կարողացել ներկա գտնվել՝ մրցանակը ստանալու համար, բայց տեսագրել եւ ուղարկել էր իր շնորհակալանքի խոսքը, որին ունկնդիր դարձան կինոփառատոնի փակման արարողության մասնակիցները։

Նրան կփոխանցվի 5000 եվրո մրցանակը եւ նաեւ 5000 եվրո կտրվի ֆիլմի Չեխիայի պոտենցիալ  տարածողին։ Այս ֆիլմն արդեն գլխավոր Vrabcaci_Sparrows 04 Vrabcaci_Sparrrows 03մրցանակ  է ստացել Սան Սեբաստիանի կինոփառատոնում եւ Արծաթե Հյուգո մրցանակը՝ Չիկագոյի միջազգային կինոփառատոնում։ Մրցանակը տրվեց Պրահայի Սկանդինավյան տան ներկայացուցչին։

Amnesty International Febiofest Award մրցանակն այս տարի տրվեց Կոլումբիա-Ֆրանսիա-Ուրուգվայ համատեղ արտադրության «Գետի լռությունը» ֆիլմին, որ պատմում է  տղայի մասին, ով առանց հոր ապրում է գետի ափին։  Մրցանակն ստացավ Պրահայի Ֆրանսիական ինստիտուտի ներկայացուցիչը։
«Դու ես կինո ստեղծողը» բջջային հեռախոսներով նկարահանված ֆիլմերի մրցույթի հաղթող ճանաչվեց «Մուգ սպիտակ» ֆիլմի հեղինակ Յակուբ Յանչան,

Յակուբ Յանչա Jakub Janca

Յակուբ Յանչա Jakub Janca

ով արժանացավ Apple iPhone 6s հեռախոսի։ Ստանալով մրցանակը, նա նշեց, որ ամեն անգամ իր ֆիլմը դիտելիս, տեսնում է

թերությունները, եւ հաջորդ ֆիլմը կփորձի նկարահանել առանց սխալների։

Ինչպես փակման խոսքում նշեց կինոփառատոնի հիմնադիր նախագահ Ֆերո Ֆենիչն, այս տարի կինոփառատոնի ֆիլմերը դիտել է 62 հազարից ավելի հանդիսական Պրահայի 17 կինոդահլիճներում։ Կինոփառատոնն ընդունել է 50 միջազգային հյուրի, որոնցից հինգն արժանացել են Քրիստիան մրցանակի՝ իտալական կինոյի դասական Մարկո Բելոկիոն, սլովակյան թատրոնի ու կինոյի լեգենդ Էմիլիա Վաշարովան, շոտլանդացի հայտնի դերասան Փիթր Մուլանը, իսպանացի հանրահայտ  դերասանուհի Կարմեն Մաուրան։ Փակման օրը նման մրցանակ հանձնվեց նաեւ բրիտանացի հայտնի սցենարիստ Փիթր Մորգանին, ում սցենարով գրված ֆիլմերը բազմաթիվ հեղինակավոր մրցանակների են արժանացել, այդ թվում Գոլդեն Գլոբի։

Ռունար Ռունարսոն Runar Runarson

Ռունար Ռունարսոն
Runar Runarson

Այս տարի կինոփառատոնը համագործակցել է «Կյանք 90» կազմակերպության հետ եւ բարեգործական կինոդիտումներից հավաքված 17680 կրոնը  փոխանցվեց այդ հիմնադրամի runar runarsonտնօրենին։ Ֆերո Ֆենիչը նշեց, որ թեեւ

գումարը մեծ չէ, բայց հավաքվել է կինոդիտողների տված նվիրատվություններից։

Կինոփառատոնի տնօրեն Քամիլ Սպաչիլն էլ նշեց, որ այս տարի բացի մշակույթի նախարարությունից, կինոփառատոնի հիմնական ֆինանսավորողների թվում էր նաեւ Պրահայի քաղաքապետարանը, եւ փառատոնի բյուջեն դարձել է 44 միլիոն կրոն։ Սակայն Ֆերո Ֆենիչի ասելով, հաջորդ տարի նորից պետք է սկսեն գումարներ հայթայթել, քանի որ նման դրամաշնորհները տրվում են մեկ տարվա համար։

Morgan- Kristian febiofestasulis 2016 Rudolf HrusinskyՆշենք նաեւ, որ այս տարի Ֆեբիոֆեստի առիթով Չեխական դրամատան թողարկած հուշադրամը նվիրված էր չեխական կինոյի լեգենդ Ռուդոլֆ Հրուշինսկուն։ Ինչպես հայտնեց դրամատան ներկայացուցիչ Լուկաշ Յոկլը, թողարկվել է 200 ոսկե հուշամեդել եւ 400՝ արծաթե։  Հուշամեդալի առաջին օրինակը փոխանցվեց երջանկահիշատակ Հրուշինսկու որդուն։ Նախորդ տարի նման հուշամեդալի էր արժանացել չեխական կինոյի մի այլ լեգենդ՝ Կարել  Ֆիալան։

febiofest 2016Ֆեբիոֆեստն էլ իր հերթին արժանացավ ՖՐԻՊՐԵՍՍ- միջազգային կինոքննադատաների ընկերության մրցանակին, որը լրագրողների ներկայությամբ հանձնեց կազմակերպության ներկայացուցիչը։

Հ.Ա.

ՕՐԵՐ  Orer.eu

 

 

 

 

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Խավիեր Լեգրանի ,, Խնամակալություն,, ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակին
2. Կատրին Դենյովը ժամանեց Պրահա՝ ստանալու Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակը՝ ,,Քրիստիան,,ը
3. Ֆրանսահայ դերասանուհի Հերմինե Ղարագյոզյանը Ֆեբիոֆեստում. չեխական երկու ֆիլմի պրեմիերա
4. Ազնավուրը ստացավ չեխական Ֆեբիոֆեստի ,,Քրիստիան,, մրցանակը՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար
5. Ֆեբիոֆեստի Կրիստիան գլխավոր մրցանակն այս տարի կտրվի Կատրին Դենյովին
6. Ֆեբիոֆեստ կինոփառատոնը կբացվի Ագնեշկա Հոլանդի ՙՙՀետք՚՚ ֆիլմով
7. Փիթր Մորգան. Ավելի լավ է լինել լավ հայր, քան լավ գրող
8. Դանիել Բրույլ. «Ցտեսություն, Լենին»ը ինձ մեծ ճանաչում բերեց
9. Կարմեն Մաուրա. Ալմոդովարն ինձանից է սովորել, ես՝ իրենից
10. Մարկո Բելոկիո. Այժմ քաղաքականությամբ զբաղվում են գողերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: