ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ի՞նչ է կատարվել Շվեդիայում.պարզաբանում է Կարո Հակոբյանը

11 ապրիլի, 2016 | 23:12
Karo HakopianՎերջին օրերին Շվեդիայում տեղի ունեցած հակահայկական դեպքերին ու թուրքերի պահվածքին է անդրադառնում  ԵՀՀ նախագահ, շվեդահայ  Կարո Հակոբյանը։
 Բոլորս գիտենք, որ  շվեդական մամուլում հայության վերաբերյալ  հոդված տպելը որքան դժվար է, գրեթե անհնարին կամ հազվադեպ… Բայց պատահում է նաեւ, որ մի սովորական միջոցառման ընթացքում արտահայտած մի քանի «նախադասություն» պատճառ է դառնում, որ ողջ լրատվությունը ողողվի այդ դեպքի բացատրությամբ… Այդպես եղավ  կիրակի՝ ապրիլի 10-ին:  Նախօրեին, մի քանի տասնյակ թուրքեր եւ ադրբեջանցիներ Ստոքհոլմի կենտրոնում հակահայ ցույցի էին մասնակցում, որի ընթացքին թուրքական կենտրոնական կազմակերպության փոխնախագահը ամբիոնից մի շարք սուր եւ կոպիտ ռասիստական հակահայ արտահայտություններ արեց. «Հայ շներին պետք է սպանել, մահ հայերին… մահ… մահ… Թուրքը արթնանում է… եւ այլն», ինչը չէին սպասում որ կարող էր ռումբի ազդեցություն ունենալ:
Շվեդական հեռուստացույցը անդրադարձավ՝ ցույց տալու համար, որ անընդունելի է նման մարդատյաց գործունեություն՝ այն էլ Ստոքհոլմի կենտրոնում, ինչն անթուլատրելի է:
Հարցին անդրադարձան գրեթե ԲՈԼՈՐ մեծ ու փոքր լրատվական միջոցները: Պառլամենտի ներկայացուցիչները հայտարարություններով եւ հարցազրույցներով հանդես եկան: Այդ խոսքերի մեջ նաեւ ասվում էր. «Մենք պիտի Շվեդներին, սկանդինավցիներին եւ Եվրոպային ցույց տանք թուրքի ուժը….»:
Մի շարք կառույցներ արդեն դատական հայտ են բացել եւ մեղադրանքներ առաջադրել: Թրքական կազմակերպությունը հիմա ուժեղ հարվածի տակ է, նաեւ բոլոր հրատարակություններում նշվում է Հայոց ցեղասպանությունը՝ ցեղասպանության նկարներով հանդերձ եւ այն, որ թուրքերը կոպիտ թշնամական մոտեցում ունեն բոլոր այն երկրների նկատմամբ, որոնց պառլամենտները ճանաչել են հայոց դեմ կատարված ցեղասպանությունը: Խոսվում է նաեւ, որ հատկապես պետական բյուջեով գործունեություն ծավալող ոչ մի կազմակերպություն իրավունք չունի ռասիստական քարոզչություն տարածելու եւ պահանջում են կասեցնել նրանց տրամադրվող նպաստը եւ խստացնել օրենքը:
 
Ավելացնեմ, որ,նույն օրը newrooz.tv  քրդական հեռուստացույցի պարսկերեն բաժնում  Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի եւ Ղարաբաղի հարցի շուրջ բանավեճի էին հրավիրել ինձ, ՙսքայփով՚ Ադրբեջանից մի քաղաքական գործչի եւ Գերմանիայից մի քուրդ լրագրողի: Ծրագրի վերջում իհարկե վերը նշված թուրք-ադրբեջանական ցույցից կտորներ ցուցադրվեց եւ հարցադրում եղավ.« արդյո՞ք ընդունելի են նման ռասիստական մոտեցումները…»:
Ծրագիրը կարող եք դիտել հետեւյալ հասցեում.
Կարո Հակոբյան
Շվեդիա

Առնչվող նյութեր
1. ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ «Կադանս» անսամբլի համերգ Ստոկհոլմում
2. Եվրոպայի հայերը պետք է ճշտեն իրենց առաջնահերթությունները. Կարո Հակոբյանի հարցազրույցը Քյոլնի համաժողովի նախօրեին
3. Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
4. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
5. Շվեդիա. «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան բարերար Գրեգ Դինգիզյանին
6. Շվեդիա.Տիգրան Համասյանի փայլուն մենահամերգը Ստոկհոլմում
7. «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը Շվեդիայում
8. Հայաստան-Շվեդիա. 25-ամյա դիվանագիտական ճանապարհ
9. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
10. Ոսկե մեդալ` շվեդահայ ճանաչված կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: