ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԳՐԻՊԻՑ

03 ապրիլի, 2017 | 10:13

Խորհուրդներ “ՍԼԱՎՄԵԴ” բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Սարգսյանից

grip-Գարնանը վիրուսներն ակտիվանում են, մինչդեռ բոլորիս դիմադրողականությունը ձմռան ընթացքում ընկել է: Հնարավո՞ր է այնուամենայնիվ զերծ մնալ վարակվելուց:

-Այո, բայց կան որոշակի կանոններ, որոնց որոնց հետևելը նվազեցնում է վարակվելու վտանգը:Վիրուսից պաշտպանվելու է կարևոր նշանակություն ունի սենյակի լիարժեք օդափոխումը,  բնակարանի, դասասենյակների հաճախակի մաքրելը, օդի օպտիմալ ջերմությունը, խոնավությունը: Պետք է պահպանել անձնական հիգիենան՝ հաճախակի օճառով լվացվել: Շատերին թվում է, թե շատ տաք հագնվելը կամ երեխային շատ տաք հագցնելը պաշտպանում է գրիպից, բայց դա այդպես չէ, ընդհակառակը: Երեխան քրտնում է և դրանից ավելի ընկալունակ է դառնում վիրուսի նկատմամբ: Պետք է կոփվել և կոփել երեխաներին, հագնվել ճիշտ, հաճախակի զբոսնել մաքուր օդին, զբաղվել սպորտով, աշխատել հնարավորինս վարել առողջ ապրելակերպ՝ դա բարձրացնում է իմունիտետը: Եթե գտնվում եք միջավայրում, որտեղ բոլորը հիվանդ են, ցանկալի է դիմակ կրել: Արժե ընդունել վիտամիններ, բավարար քանակի հեղուկներ:

-Իսկ եթե այնուամենայնիվ վարակվե՞լ ես:

Եթե Ձեզ մոտ առկա են գրիպի նշաններ,  պետք է փակել բերանը անձեռոցիկով, երբ փռշտում եք կամ հազում: Պետք է հեռու մնալ շրջապատող մարդկանց հետ ակտիվ շփումից, մնալ տանը, չգնալ դպրոց կամ աշխատանքի, հասարակական այլ վայրեր, իսկ եթե դուրս գալն անհրաժեշտություն է, ապա անպայման պետք է դիմակ կրել: Կարևոր է նաև խուսափել համբույրներից, ձեռքսեղմումներից, ձեռքերն առանց լվալու չդիպչել աչքերին, քթին, բերանին:

Այս պարագայում սննդակարգը ևս մեծ դերակատարություն ունի. պետք է ընդունել թեթև, դյուրամարս, բայց լիարժեք սնունդ, շատ հեղուկ խմել:

Իսկ եթե հիվանդը շարունակում է ներսուդուրս անել, թեթև հագնվել, մրսել, դեղորայք չի ընդունում, բարդացումների վտանգ կա:

-Ինչպիսի՞ բարդացումներ կարող են լինել և ինչպե՞ս են դրանք արտահայտվում:

Գրիպը տևում է միջինում 5-7 օր: Եթե ավելի երկար է տևում և ուղեկցվում է բարձր ջերմությամբ, գլխացավերով, քթից արտադրությամբ, ծանրացած շնչառությամբ և այլն, նշանակում է առաջացել են ինչ-որ բարդություններ: Սովորական վիրուսի դեպքում հակաբիոտիկներ ընդունելու կարիք չկա, բայց թուլացած իմունիտետին կարող է գումարվել նաև երկորդային բակտերիալ ֆլորան և առաջանան բարդություններ: Այդ դեպքում կարիք է լինում հակաբիոտիկային թերապիայի, որը պետք է բժիշկը նշանակի:

Իրականում գրիպն այնքան թեթև վիրուս չէ, որքան ընդունված է կարծել: Կարող է առաջացնել հարքթային խոռոչների բորբոքումներ, ականջի բորբոքումներ, բրոնխիտներ, թոքաբորբեր, երիկամների բորբոքումներ, միոկարդիտներ, ներգանգային բարդություններ, մինինգիտներ… շատ բարդանալու դեպքում կարող է անգամ մահվան հանգեցնել: Գրիպը  կարող է ունենալ կայծակնային ընթացք, և մի քանի  օրում մեծ խնդիրներ առաջացնի:

Ահա թե ինչու պետք է աչալուրջ լինել և որևէ անսովոր ախտանիշի դեպքում անմիջապես դիմել բժշկի:

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներն ու ծանր դեպքերը քննարկվեցին օտարկերկրյա գործընկերների հետ
2. ԲԺՇԿԱԿԱՆ. Աղիների լվացման գերժամանակակից մեթոդ
3. Միլադա Կիլյանովան ապագա բժիշկներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը
4. Բժշկական. ուրոլոգիական խնդիրներ. լուծումները`մասնագետից
5. Գրիգորի Գրիգորյան. Պետությունը բժշկական կենտրոններին չպետք է դնի «բիզնեսի մսաղացի տակ»
6. Լուսինե Սարգսյան. Երկար եմ պայքարել, որպեսզի մի դրական բան արվի Բյուրականում, սակայն՝ ապարդյուն
7. Չեխիայում գրիպի տարածմանը նպաստում է տաք ու խոնավ եղանակը
8. Կա՞ արդյոք տղամարդկանց գրիպ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: