ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները

22 հունիսի, 2018 | 11:21

Հունիսի 18-ին չեխական Առաջին հեռուստաալիքի ,,Ռեպորտերի ՉՏ,, հետաքննական  հաղորդման ընթացքում  անդրադարձ կատարվեց չեխական զենքի Ադրբեջանին վաճառելու թեմային։  Լրագրող Դավիթ Մախաչեկն արդեն երրորդ անգամ է անդրադառնում այս թեմային, մանրամասնելով, թե չեխական արտադրության զենքն ինչպես է Պրահայից հասել Բաքու։  Հրթիռային համակարգերը նախ առաքվել են Սլովակիա, ապա այնտեղից տեղափոխվել Իսրայել, իսկ հետո՝ Ադրբեջան։ Լրագրողը մեքենայով հետեւել է չեխական զինատեսակների Պրահայից Բրատիսլավայի օդանավակայան տեղափոխման ողջ ընթացքին։ Հայտնի է, որ Ադրբեջանը ստանում է չեխական արտադրության DANA M1 մակնիշի հրետանային և РСЗО RM-70 Vampir հրթիռային համակարգերի (կայանքներ)։

Լրագրողը նշում է, որ այս երթուղով մի քանի անգամ արդեն զենք է ուղարկվել Ադրբեջան, իսկ վերջին անգամ՝ հունիսի 12-ին, ինչին իրենք ականատես են եղել։ Իսրայելում՝ Թել Ավիվում ինքնաթիռը սպասել է ընդամենը երկու ժամ, որից հետո մեկնել է Բաքու։ Սլովակյան MSM գրուպ  ընկերությունը, որը Չեխիայից ընդունել է զենքը,  նշել է, որ Իսրայել զենք ուղարկելու թույլտվությունը օրինական է, իսկ թե այնտեղից ուր են ուղարկել, իրենք տեղյակ չեն։ Ավելին նրանք նշել են, որ միջազգային օրենքները պահպանում են, եւ Ադրբեջանին ոչ մի զենք չեն վաճառել։ Մինչ սլովակ եւ չեխ պաշտոնյաները հերքել են, որ իրենք զենք չեն ուղարկել Բաքու, ադրբեջանական հեռուստատեսությունը նույն պահին ցուցադրել է, թե ինչպես են փորձարկում չեխական զենքը։

Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի ասելով, իհարկե, պաշտոնական թղթերին նայելով, ամեն ինչ կարծես թե մաքուր է եւ Չեխոսլովակ գրոպի եւ Սլովակիայի առեւտրի նախարարության ներկայացուցիչները վկայակոչում են Իսրայելի հետ զենքի առեւտրի օրինական իրավունքին եւ թույլատվությանը։ Իր հերթին, Իսրայելի պաշտպանույթան նախարարությունից չեխ լրագրողին հայտնել են, որ զենքի վաճառքի հետ կապված ոչ մի տեղեկատվություն չեն մեկնաբանում։ Ավելին իսրայելական Իլբիթ ընկերությունն էլ տեղեկացրել է, որ ոչ մի զենք չի վաճառել ոչ Ադրբեջանին, ոչ էլ այլ պետության։ Մինչդեռ հրեա հետաքննող լրագրող Մելմանն էլ նշում է, որ Իսրայելը մոտ 5 միլիարդ դոլլարի զենք է վաճառել Ադրբեջանին, ինչը շատ մեծ թիվ է։ Ադրբեջանը համարվում է Իսրաելի դաշնակիցը շրջանում՝ ընդդեմ Իրանի։

Այս զինատեսակները Չեխիայի պաշտպանության նախարարությունից գնում է հայտնի գործարար Յարոսլավ Ստրնադի ,,Չեխոսլովակ գրուպ,, ընկերությունը։ Չեխ լրագրողը մտահոգիչ է համարում այն փաստը, որ Եվրամիությունը արգելել է հակամարտության գոտում գտնվող երկրներին՝ այդ թվում Ադրբեջանին նման զենքի վաճառքը։

Թղթակիցը պարզել է, որ չեխական զենքի տեղափոխման համար Բրատիսլավա է ժամանել ադրբեջանական Silk Way ընկերության ինքնաթիռը, իսկ զենքը վաճառող կազմակերպությունը՝ Ադրբեջանին վաճառքի թույլտվություն ո՛չ չեխական, եւ ո՛չ էլ  սլովակյան կառավարություններից չի ունեցել։ Փաստորեն, պաշտոնապես ձեւակերպել են, որ զենքը գնում է Իսրայել, բայց Թել Ավիվում շատ կարճ կանգառից հետո,  չեխական հրետանային եւ հրթիռային կայանքները տեղափոխվել են Բաքու։

Ռեպորտաժում իրենց կարծիքն են հայտնում նաեւ սլովակ եւ հրեա լրագրողները։ Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը  մեկնաբանելով  կատարվածը, չեխ լրագրողին ասել է, որ բազմիցս հայկական կողմը սլովակ ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների տեղեկացրել է կատարվածի մասին եւ մտահոգություն հայտնել։  Այդ թվում նամակներ են ուղարկվել Սլովակիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարություններին, հատկապես ուշադրություն հրավիրելով Չեխական հեռուստատեսության 2018 թվականի ապրիլի 18-ի ռեպորտաժում մեջբերված փաստերի վրա։ Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է, որ դեսպանի նամակին կապատասխանեն այդ խնդիրի շուրջ տարվող հետաքննությունից հետո։ Նմանատիպ պատասխան է տվել նաեւ Սլովակիայի առեւտրի նախարարության մամուլի խոսնակը։

Հայաստանի դեսպանի կարծիքով միայն միամիտ մարդիկ կարող են կասակծել, որ չեխական եւ սլովակյան կողմերը չգիտեին, որ զենքի վերջնական հասցեատերը Ադրբեջանն է։ Դեսպանը ցույց տվեց ադրբեջանական Silk Way ընկերության ինքնաթիռների չվացուցակը, թե Բրատիսլավայի կամ Թել Ավիվի օդակայաններից ուր են թռել եւ որ ժամին։

Չեխոսլովակյան արտադրության DANA M1  հրետանային և РСЗО RM-70 Vampir հրթիռային համակարգերի զորավարժությունների մասնակցության մասին գրել է նաեւ ադրբեջանական մամուլը, ինչը մեջբերում է նաեւ չեխ թղթակիցը։

Մնում է հավատալ, որ նման բացահայտ մերկացումներից հետո, Չեխոսլովակ գրուպն այլեւս չի խախտի միջազգային պատժամիջոցների մասին որոշումները եւ Ադրբեջանը միջնորդավորված չի ստանա չեխական արտադրության զինատեսակներ։

 

Հ.Ասատրյան, ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Չեխական հեռուստատեսության եւ ՕՐԵՐ-ի

 


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Պուշկինի անվան մեդալ սլովակահայ հայտնի բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանին
8. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
9. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
10. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: