ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը

Նոյեմբերի 6-12ը հայտարարել է «Հայաստանի ճանաչման շաբաթ»
06 նոյեմբերի, 2017 | 16:08

ԻՆԴԻԱՆԱՊՈԼԻՍ.- Ինդիանայի նահանգապետ Էրիկ Հոլքոմբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում  կենտրոնի կողմից ծրագրված ու իրականացված երեք միլիոն հայերի, հույների, ասորիների ու սիրիացիներիբնաջնջման, այսպիսով դառնալով Միացյալ Նահանգների 48րդ նահանգը, որ ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Հայ Դատի Ամերիկայի գրասենյակը։

 

IN_proclamation_2017

Ավելին, նահանգապետ Հոլքոմբն առաջիկա մեկ շաբաթը` նոյեմբերի  6-12ը հայտարարել է «Հայաստանի ճանաչման շաբաթ»։ Ինչպես  նշել է Հայ Դատի Արևելյան Ամերիկայի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Արթուր

Մարտիրոսյանը,  նահանգապետի այս հայտարարությունը հիշեցում է ոչ միայն Ինդիանայի քաղաքացիների, այլ Թուրքիայի  ժխտողական քաղաքականությամբ  կառավարության համար, որը մեկ դարից ավելի փորձում է պատանդ պահել ճշմարտությունը։ «Նման քաղաքականությունը դատապարտված է ձախողման», – ավելացրել  է նա։

Ալաբաման ու Միսիսիպին Հայոց ցեղասպանությունն ԱՄՆում դեռևս չճանաչած վերջին երկու նահանգներն են։

orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում խորագրով համաժողով Հռոմում
2. Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3. Ցեղասպանությունից 103 տարի անց մենք ապացուցել ենք ողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն. Արմեն Սարգսյան
4. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
5. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
7. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
8. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
9. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
10. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: