ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից

18 սեպտեմբերի, 2018 | 09:38

Քաղաքական կաթսան Հայաստանում ամեն օր է եռ գալիս: Կաթսայի կափարիչը ոչնչով և ոչ մի կերպ փակել չի լինում: Բաց թողնելու դեպքում էլ գոլորշիանալու, ասել է թե՝ ստահոդ լուրերով մարդկանց ուղեղները լվանալու վտանգ կա: Քննարկվող թեմաները շատ են, իսկ ժողովուրդը՝ հետաքրքրված: Արթնանում ես թե չէ՝ շերեփն առնում ես ձեռքդ ու հենց դու ես փորձում ի՞նչ եփել այսօր քաղաքական օրակարգ դարձած հարցին պատասխանել: Հմուտ խոհարարի և քաղաքական հռետորի կեցվածքով սոխը մանր-մանր կտրատում ես, վրան ավելացնում մի փուխր լոլիկ և կանչում հարևանին պարզելու համար՝ ԱԱԾ-ն այսօր ու՞մ բռնեց:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կողմից Երևակ ակումբում այս անգամ քննարկման թեման հետևյալն էր՝ Նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները:

Քննարկմանը մասնակցում էին քաղաքական ոլորտի մասնագետներ և մի շարք քաղաքացիներ, որոնք լրջագույնս էին մոտենում քննարկվող թեմայի կարևորությանը:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը թավշյա հեղափոխությունը դարակազմիկ երևույթ է համարում հայերիս համար: Հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են, ովքեր իրականացրին խաղաղ, անարյուն և նույնիսկ աշխարհի համար անսպասելի հեղափոխության նման օրինակ: Նոր Հայաստանի ներքին մարտահրավերներից նա պարզորոշ մատնանշեց 5-րդ շարասյուն կոչվածին լրջագույնս մոտենալու և նրանց դեմ համապատասխան պատժամիջոցներով հանդես գալու հարցը: Արտաքին քաղաքական տիրույթում, ըստ բանախոսի, մեզ համար թիվ մեկ մտահոգության հարցը պետք է լինի Նախիջևանը: Աչքներս բաց և արթուն մտքով պիտի հետևենք նաև Ադրբեջանի քայլերին:

Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը արտաքին քաղաքականությունը համարեց ներքին քաղաքականության շարունակություն: Նրա կարծիքով ներքաղաքական լարվածության թոթափումը կօգնի նաև արտաքին քաղաքական դաշտում: Իսկ ահա երկիրը սևերի և սպիտակների բաժանելը մեզ լավ բանի չի բերի:

Վերջում բանախոսները նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները թեմայով ճաշատեսակի պատրաստման համառոտակի բանաձևումը տվեցին:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը առաջնային համարեց արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակելու հարցը: Բերելով Ավստրալիայի օրինակ՝ նա մատնանշեց նաև, որ զարգացած երկրներում ժողովուրդն այսքան շատ քաղաքականությամբ չի զբաղվում:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն առաջարկեց քաղաքականապես հասունանալ՝ գիրք կարդալ՝ <Դեմոկրատիան Ամերիկայում>:

Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանն էլ բաղադրատոմսի վերնագրում նշեց՝ նոր Հայաստանում անհարկի շտապողականություն է ցուցաբերվում:

Կարծիքները մեկտեղելուց և Նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների բաղրադրատոմսը գրելուց հետո շերեփս դնում եմ ցած ու գազօջախն անջատում:

Երևակ լրատվա-վերլուծական խումբ


Առնչվող նյութեր
1. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
3. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
4. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
5. Բիզնես միջավայր ու տնտեսական քաղաքականություն. Քննարկում բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում
6. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
7. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
8. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը
9. Ազգային գրադարանում նշվեց Հայաստանի անկախության 27 ամյակն ու Գրատպության թանգարանի մեկ ամյակը
10. Հեղափոխությունը անկախության տարիներին գրված լավագույն ստեղծագործությունն է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: