ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իլոնայի արևոտ աշխարհը Բրյուսելում

20 հոկտեմբերի, 2017 | 13:53

ԲՐՅՈՒՍԵԼ. – Օրերս Բրյուսելի  հայկական մշակութային օջախն համեմվել էր  Իլոնա Սագիևայի  արվեստի նրբերանգ գույներով։  Հայաստանի ջերմացնող արևի շողերն  Իլոնայի կտավներով թափանցել էին  օտար ափերում  հայկական մշակույթն հավերժացնող  «Հայ  տուն»։

Իլոնայի կտավների ցուցադրումն ու ջազային երաժշտական  երեկոն  ոչ միայն հայ հանդիսատեսի , այլ նաև  բելգիացի  արվեստագետների   հետաքրքրությունն էր բորբոքե լ։ Հայկական  կենտրոնի սպիտակավուն պատերն այս անգամ զարդարվել էին  արևառատ նկարներով ։

Համարձակ քայլերով, վառվռուն աչքերով, հմայիչ ժպիտով , դրական լիցքերով զինված Իլոնան  իր անմիջական կեցվածքով կլանեց ներկաների ուշադրությունը ։

«Բարի գալուստ իմ աշխարհ», մաղթեց  Իլոնան ։ Հանդիպման առաջին իսկ պահից վայրկյաններ անց ներկաներն հայտնվեցին Իլոնայի մոլորակ, ուր  իշխողն  արևն ու ջերմությունն էին, լավատեսությունն ու ժպիտը, որ  դահլիճին էին փոխանցվել  ոչ միայն կտավներով, այլ նաև` Իլոնայի պարզ, մտերմիկ և գրավիչ ծիծաղով ։

«Թամանյանի արևոտ Երևանում եմ  ծնվել», –  շեշտում է Իլոնան, հավելելով , որ իր կյանքում բոլորը չեն, որ ժպտում են, բայց  ինքը ժպտում է,  քանի որ սիրում է բեմը, երաժշտությունը, կավը, կտավը և այն ամենն ինչի շնորհիվ  կարողանում է լույս տեսնել։

Կյանքի դժվարություններն ավելի  են ամրապնդել Իլոնային. «Չարի մեջ էլ պետք է  լավը տեսնել և չարին պետք է ժպիտով ու բարությամբ  հաղթահարել», – ասում  է Իլոնան։  Ժպիտն ամենամեծ  ուժն  է, բեմը լավագույն տարբերակը, որտեղից  երգչուհին երկար վայելում է հանդիսատեսի ժպիտը։

Երգելն Իլոնայի  կյանքի աղբյուրն է։ Իր փոքրիկ քաղաքից  երգով է ճանապարհել ցրտից հեռացող թռչուններին , այդ իսկ պատճառով  էլ երբեք չի կարողացել հրաժարվել երգելուց,  քանի որ  թռչուններին նաև երգով  պետք էր դիմվորել…

Քաղաքը,  երգը,  բեմն են ստիպել  Իլոնային ցուցադրելու այն գույները, որոնք նա երազում էր տեսնում ։ Երգն ու  կտավների վառ գույներն  Իլոնայի գծած փոքրիկ  մոլորակն են, կյանքի ներշնչանքը, ներաշխարհն ու  հոգու  արտացոլումն,  ուր թելադրողը բարությունն ու  լավատեսություն են։

Բրյուսելում , հայկական պատերի ներսում Իլոնան իր երեկոն ամփոփեց  ջազային  համերգով։ Սրահում տիրում  էր այնպիսի  անմիջական  մթնոլորտ, որ կարծես բոլորն իրար ճանաչում էին ։

 

Արաքս Սաֆարյան

 

orer.eu


Առնչվող նյութեր
1. Իլոնա Սագիևան հանդես կգա Բրյուսելում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: