ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ժողովրդավարության բնօրրանը քայլ առ քայլ վերածվում է կաշառակերության բնօրրանի»

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
25 հունվարի, 2017 | 12:00

Naira KarapetyanՍՏՐԱՍԲՈՒՐԳ. – «ԵԽԽՎ-ում ձեւավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն` զեկուցողին հայտնում են խորին շնորհակալություն կատարած լավ աշխատանքի համար: Սակայն այս դեպքում անհնար է հետեւել այս ավանդույթին: Շատ զգայուն եւ խիստ կարեւոր այս թեման դարձել է մի գործիք քաղաքական շահարկումների եւ մարդկանց կյանքի հետ խաղալու համար:

Կարճ ներկայացնեմ իրավիճակը: Զեկույցի 9-րդ մասում արվում է հայտարարություն, որն իրականության հետ որեւէ առնչություն չունի: Զեկուցողը համոզված է, որ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում նշված` մամուլի ազատության պաշտպանություն գոյություն չունի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների այլ տարածքներում», որտեղ նա ի նկատի ունի նաեւ Լեռնային Ղարաբաղը: Զեկուցող Արիեւն անգամ ծանոթ չէ մարդու իրավունքների ասպարեզում հետազոտություններ կատարող հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ «Ֆրիդոմ Հաուզ»-ի զեկույցներին, որտեղ Լեռնային Ղարաբաղում խոսքի ազատությունը գնահատվում է մեծապես ազատ: Այս տվյալներն, ի դեպ, շատ ավելի լավն են, քան Ադրբեջանում տիրող իրավիճակը, որտեղ մամուլի ազատություն գրեթե չկա:

Զեկուցողն անտեսեց այս փաստերն անգամ այն բանից հետո, երբ նրան տրամադրվեց այս տեղեկատվությունը, ավելին` նա բացարձակապես մերժեց համագործակցության բոլոր եզրերը: Զեկուցող Արիեւը ոչ միայն չհայցեց տեղեկատվություն ուսումնասիրվող տարածաշրջանի մասին, այլ զարմանալիորեն դադարեց նամակներ եւ հեռախոսազանգեր ստանալ մեզանից այն բանից հետո, երբ մենք առաջարկեցինք հիմնվել ոչ միայն ադրբեջանական պրոպագանդայի վրա:

Այս խիստ կարեւոր թեմային վերաբերող լուրջ եւ խորը հետազոտություն կատարելու փոխարեն զեկուցողը մտել է քաղաքական դաշտ, օգտագործում է միակողմանի, վտանգավոր բառապաշար, որոնք մեզ հանգեցրին 2016 թվականի ապրիլյան տխուր դեպքերին: Բացատրեմ. ունենալով ԵԽԽՎ-ի որոշակի աջակցությունը նմանատիպ մի զեկույցի ընդունման հարցում` այս փաստը եւս ազդել է զեկույցի ընդունումից ընդամենը երկու ամիս անց Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ հարձակմանը, երբ օգտագործվեց ծանր հրետանի խաղաղ բնակչության հանդեպ:

Ի դեպ, այս չորսօրյա պատերազմի դեպքերը հենց ռազմական գործողությունների վայրից լուսաբանելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էին մեկնել մեծ թվով հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միայն ապրիլի 1-8-ը այնտեղ են եղել 68 լրագրող, 37 լրատվամիջոց, հետագայում նրանց են միացել մոտ հարյուր լրագրող եւս: Այդ թվում` CNN, RAI, Al Jazeera, New York Times, Lifenews, Medusa եւ այլն: Ձեզանից շատերը, վստահ եմ, որ կհիշեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խոսքը CNN-ի ուղիղ եթերում: Արդյոք այս փաստը հաստատում է, որ Ղարաբաղում խոսքի ազատություն չկա: Ոչ, սա հաստատում է ճիշտ հակառակը:

Ցավով պետք է փաստեմ, որ առանց ուսումնասիրության վայր մեկնելու եւ տեղում փաստահավաք գործունեություն իրականացնելու, զեկույց պատրաստելը դարձել է սովորական երեւույթ: Հպարտորեն հիշեցնեմ` մեկ տարի առաջ մենք մերժեցինք նման մի զեկույց, եկեք վերջ դնենք ժողովրդավարության բնօրրանում այս արատավոր երեւույթին: Մենք չենք կարող աչք փակել այն երեւույթի վրա, թե ինչպես է ժողովրդավարության բնօրրանը քայլ առ քայլ վերածվում կաշառակերության բնօրրանի: Իրականում ես մեծ ափսոսանքով եմ նշում սա, սակայն զեկուցող Վոլոդիմիր Արիեւի հարցազրույցը, որում նա ներողություն է հայցում Իլհամ Ալիեւից, իր մեծ սերն է արտահայտում Ադրբեջանի նախագահի եւ նրա երկրի հանդեպ, հաստատում է Ադրբեջանի շահերը ներկայացնելու հարցում զեկուցողի խորը շահագրգռվածությունը:

Եկեք ոչ ոքի թույլ չտանք վտանգելու մեր հեղինակությունը»:

parliament.am


Առնչվող նյութեր
1. ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի-Պասկյեն
2. ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ
3. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
4. Սկսվում է Արցախ-եվրոպական կառույցներ ձեւաչափային գործընթացը. Շահան Գանտահարյան
5. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները կժամանեն Հայաստան
6. Զաորալեկը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբին
7. Չեխիայի նախագահը վերահաստատեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտնի դիրքորոշումը. մեկնաբանում է Հայաստանի դեսպան Պարույր Հովհաննիսյանը
8. Ստելլա Կիրիակիդեսը ընտրվեց ԵԽԽՎ նոր նախագահ
9. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
10. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: