ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ժողովրդական տոնախմբություն՝ մայիսի 18-ին. Երևանում նշվելու է Վարդատոնը

18 մայիսի, 2014 | 08:27

sayat novaՍայաթ-Նովային նվիրված Վարդատոնի-100-ամյակին Երևանում՝ Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ, մայիսի 18-ին տեղի կունենա մեծ միջոցառում ՀՀ Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի մասնակցությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մայիսի 25-ին Թբիլիսի Ս. Գևորգ եկեղեցու բակում՝ Սայաթ-Նովայի շիրիմի մոտ, նույնպես տեղի կունենա միջոցառում, որին մասնակցելու են հայ և վրացի արվեստագետներ:

Նշենք, որ ավանդաբար, ամեն տարի Թբիլիսիում մայիսի վերջին կիրակին նշվում է իբրև Սայաթ-Նովայի հիշատակի օր` «Վարդատոն» ձեռնարկով։ Դա մի ձեռնարկ է, որն ամբողջովին նվիրվում է աշուղական երգի ռահվիրա Սայաթ-Նովային։ Այն առաջին անգամ տոնել են 1914 թ. Թբիլիսիում` Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ։ Այդ օրը, Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները գալիս են մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրիմին, ըմբոշխնելու նրա թողած հրաշալի ժառանգությունը։ Սկսած 2005-ից, մայիսի նախավերջին կիրակին Վարդատոնը նշվում է նաև Երևանում:

«Վարդատոնի-100-ամյակի առիթով Երևանում այս տարի ժողովրդական տոնախմբություն ենք ունենալու»,- ասաց Թ. Պողոսյանը՝ հավելելով, որ մայիսի 18-ին Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկից տարբեր անսամբլներ հայկական տարազներով, զինվորականներ, դպրոցականներ, մտավորականներ մեկական վարդ ձեռքներին երգելով, պարելով անցնելու են Սայաթ-Նովա փողոցը՝ հասնելով մինչև Սայաթ-Նովայի հուշարձանը, որի մոտ տեղի է ունենալու համերգային ծրագիր:

«Սայաթ-Նովան մեր ազգի բարձրագույն արժեքներից է: Սայաթ-Նովան հայրենիք է»,- նշեց Թ. Պողոսյանը:

Գարիկ Ավետիսյան


Առնչվող նյութեր
1. Սայաթ Նովա օփերան կը բեմադրուի Լոնտոնի մէջ
2. Հունիսի 16-ին մեկնարկում է «Սայաթ-Նովա» փառատոնը
3. Սայաթ-Նովան նորովի բացահայտվեց չեխահայերի համար
4. ՍԱՅԱԹ ՆՈՎԱ .Բացառիկ գրական-երաժշտական երեկո
5. Սայաթ-Նովա. «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգային երեկո
6. Հոբելյան՝ սայաթնովյան շնչով
7. Սայաթնովյան Վարդատոնը՝ ժողովրդական սիրո և բարեկամության տոնահանդես
8. Համաշխարհային պրեմիերա Երևանում. հնչեց Սայաթ-Նովայի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված Ա. Սիգալի «Հոգու երգերը»
9. «Սիրո կամուրջ» մյուզիքլը նվիրվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: