ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ժիրայր Սեֆիլյանը եւ նրա զինակիցներն ազատ են արձակվել

14 հունիսի, 2018 | 07:26

Վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստում հրապարակվեց  նրանց պաշտպանների բողոքների վերաբերյալ որոշումը: Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել դատավճիռները մասնակի բեկանել:

Վճռվեց ամբաստանյալ Հրայր Թոփչյանին, Ներսես Պողոսյանին, Սասուն Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Նրանց անհապաղ ազատ արձակել կալանքից և որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը:

Գևորգ Սաֆարյանին մեղավոր ճանաչել Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Գևորգ Սաֆարյանին անհապաղ ազատ արձակել կալանքից  և նրան նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը:

Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր ճանաչել իրեն առաջադրված հոդվածներով և պատիժ նշանակել 5 տարի 5 ամիս ժամկետով, նաև բավարարել Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ: Սեֆիլյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ ստորագրությամբ չհեռանալու մասին՝ հաշվի առնելով նաև ԱԺ պատգամավորների երաշխավորությունը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էին Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքները: Նրանք պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրենց:

Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով:

Գևորգ Սաֆարյանը դատապարտվել էր 5 տարի 5 ամիս ազատազրկման, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման:

Դեպի Արարատ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի քաղբանտարկյալներին նվիրված հանդիպում Ստրասբուրգում
2. Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման. բողոք սփյուռքից
3. Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը Ժիրայր Սեֆիլյանի դատավարության վերաբերյալ
4. Թորոս Սէֆիլեան. Իմ Կոչը՝ Իմ Իմաստուն Ժողովուրդին.
5. Ժիրայր Սեֆիլյան. Ես շարունակում եմ մնալ բաց՝ գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը
6. Փարիզի հանրահավաքի մասնակիցները կոչ են արել ազատել Ժիրայր Սեֆիլյանին
7. Գերմանիայի հայ ակադեմիականները կոչ են անում սառեցնել կապերը ՀՀ իշխանությունների հետ՝ մինչեւ Ժիրայր Սեֆիլյանին ազատելը
8. Կոչ ժողովրդին ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի-Հայկական վերածնունդ, Ժառանգություն
9. Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական միության հաղորդագրություն «Հիմնադիր Խորհրդարան» շարժման անդամների ձերբակալման վերաբերյալ:
10. Սեֆիլյանը Բերձորի իրադարձությունները չի կապում արցախցու հետ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: