ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է ԱՌԱՋԱԴՐՈԻՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

20 օգոստոսի, 2018 | 14:45

 

Մարտիրոսյանը եւ Խուրշուդյանը կգլխավորեն ավագանու թեկնածուների ցուցակը

20 օգոստոսի 2018թ., Երեւան: Այսօրվա նիստում «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշեց մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում Երեւանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:

 

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀ առաջին արտգործնախարար, «Օրրան» բարեգործական հիմնադրամի, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ Հայ իրավաբանական միության համահիմնադիր Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ եւ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը, քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաեւ ավագանու ավելի քան 50 թեկնածուներ՝ մասնագիտական, մտավորական, կանանց եւ երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

«Եվրոպական ժողովրդական կուսակցության» դիտորդ անդամ «Ժառանգություն» կուսակցությունն ակնկալում է երեւանցիների հետ կիսել Նոր Հայաստանի մայրաքաղաքի հիմնարար արդիականացման սեփական տեսլականը: Այս տարի Երեւանը նշում է հնագույն նախնիի՝ Էրեբունու 2800-ամյակը, ինչպես նաեւ իր մեկդարյա հոբելյանը՝ որպես համայն հայության ժամանակակից քաղաքամայր: Մենք միանգամայն հպարտ ու հանձնառու ենք շարունակել ներկայացնել հանրային ծառայության մեր բաժին ավանդը՝ իբրեւ հայ ժողովրդի հաղթանակի ժառանգության մի մաս»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժպտա. Հաղթանակի ժառանգություն» հոլովակի ամփոփ տարբերակը կարող եք գտնել հետեւյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=PFD-CniD5Qg

 

 

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

 

 


Առնչվող նյութեր
1. ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
2. Պայքարը շարունակվում է. «Ժառանգություն» կուսակցություն
3. «Ժառանգությունը» դատապարտում է իշխանությունների իրագործած ընտրական կեղծարարությունն ու բռնությունները,ՄԻՊ-ը՝ ոստիկանության քայլերը
4. Րաֆֆի Հովհաննիսյան. «Փայփայենք Մարտի 2-ի օրվա խորհուրդը»
5. Րաֆֆի Հովհաննիսյան. ««Մարտի 1-ը» պատռեց իշխանությունների դիմակը»
6. Ժառանգությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հաց բերողին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին
7. Րաֆֆի Հովհաննիսյանը Ստամբուլում ելույթ է ունեցել եւ պատգմավորների ձերբակալությունները համեմատել 1915 թվականի հայրենազրկման հետ
8. «Ժառանգության» հայտարարությունը ռուսական հակաօդային պաշտպանության հետ Հայաստանի ՀՕՊ-ի միավորման վերաբերյալ
9. Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում, հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ
10. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ֆրանսիայում . հանդիպումներ «Նոր Հայաստանի» հեռանկարով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: