ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ժառանգությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հաց բերողին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին

11 փետրվարի, 2017 | 13:26

Heritage Logo

 

ՀՀԿ-ական ապօրինի իշխանությունները հավատարիմ մնալով իրենց գործելաոճին, փետրվարի 9-ին «Սասնա Ծռերի» գործով` Արթուր Սարգսյանին («Հաց բերող») «դատարանի» վճռով խափանման միջոցը փոխելով` վերստին կալանավորման որոշում կայացրեցին, հաշվի չառնելով անգամ Արթուր Սարգսյանի լրջագույն, անազատության հետ անհամատեղելի, առողջական խնդիրները:

«Ժառանգություն» կուսակցությունը  արձանագրում է, որ նախընտրական այս շրջանում վարչախմբի որոշումը շարունակելու քաղաքական հետապնդումները ինչպես «Սասնա Ծռերի», այնպես էլ «Հաց բերող» Արթուրի, Գեւորգ Սաֆարյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Հովհաննես Ղազարյանի եւ այլ քաղաքացիական ակտիվիստների եւ քաղաքական գործիչների նկատմամբ, փաստում է, որ իշխանությունները շարունակելու են խոչընդոտել ազատ եւ հավասար պայմաններով ընտրությունների անցկացմանը, ինչը ընդդիմադիր ուժերից պահանջում է առավել համախմբում, հետեւողականություն եւ տոկունություն:

«Ժառանգություն» կուսակցությունը իր վրդովմունքն է հայտնում եւ խստորեն դատապարտում է հանրային վստահություն եւ հարգանք վայելող անհատներին, քաղաքական գործիչներին անազատության մեջ ապօրինի պահելու դե ֆակտո իշխանությունների ծայրահեղ, անհամաչափ գործողությունները եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել «Հաց բերող» Արթուրին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին։

 

«Ժառանգություն» կուսակցություն

11 փետրվարի 2017թ., Երեւան


Առնչվող նյութեր
1. Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը
2. ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
3. Սասնա Ծռերը աջակցում են վարչապետի արտակարգ գործողություններին
4. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
5. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է ԱՌԱՋԱԴՐՈԻՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
6. Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին. Շանթ Հարությունյան.
7. Պայքարը շարունակվում է. «Ժառանգություն» կուսակցություն
8. Հայաստանի քաղբանտարկյալներին նվիրված հանդիպում Ստրասբուրգում
9. Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման. բողոք սփյուռքից
10. Քաղբանտարկյալների աջակցության կոմիտեի նամակը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: