ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
27 մայիսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ժառանգությունը» դատապարտում է իշխանությունների իրագործած ընտրական կեղծարարությունն ու բռնությունները,ՄԻՊ-ը՝ ոստիկանության քայլերը

15 մայիսի, 2017 | 19:31

Մայիսի 14-ին տեղի ունեցան հերթական «ընտրությունները», որոնք, դառնալով ապրիլի 2-ին տեղի ունեցածի տրամաբանական շարունակությունը, ինչպես միշտ, ուղեկցվեցին զանգվածային ապօրինություններով, կեղծարարություններով եւ բռնություններով: Այդկերպ ձեւավորված ցանկացած իշխանություն՝ համապետական թե տեղական, լինելով ոչ լեգիտիմ, չի կարող արտահայտել Հայաստանի ժողովրդի շահերն ու իրականացնել նրա իղձերը:

ՀՀԿ-ի ցինիզմը հասել է այնտեղ, որ նրա ներկայացուցիչները սկսել են արդարացնել իրենց կատարածուների ապօրինությունների ու բռնությունների մինչ այդ ընդամենն անտեսվող ապացուցված փաստերը:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների ընտրակեղծարարություններն ու բռնությունները, որոնց վառ դրսեւորումներից էր ԱԺ երկու գումարումների պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ նրա 21-ամյա դստեր հանդեպ մայիսի 14-ին ոստիկանության ներկայացուցիչների ոտնձգությունը, որի հետեւանքով վերջինիս հասցվեցին մարմնական վնասվածքներ: Մենք պահանջում ենք հետաքննել եւ պատասխանատվության ենթարկել այդ ապօրինությունն իրականացրած ոստիկաններին:

Ընտրություններից առաջ միլիարդավոր դոլարների ներդրումների ներգրավում խոստացող իսկ այժմ 1,5 միլիարդ դոլարով արտաքին պարտքն ավելացնել պատրաստվող իշխանությունները եւս մեկ ավելորդ անգամ ապացուցեցին, որ չունեն նաեւ Հայաստանի տնտեսությունն այս ծանր վիճակից դուրս բերելու ո՛չ պրոֆեսիոնալ կարողություններ եւ ոչ էլ արտաքին ու ներքին ներդրողների նվազագույն վստահությունը:

Հավատացած ենք, որ Հայաստանի Հանրապետության ազատ եւ արժանապատիվ քաղաքացիներն իրենց մեջ ուժ կգտնեն պայքարելու հանուն ամենքիս երազած հզոր, բարեկեցիկ, արդար ու ազատ երկրի, եւ այդ գործում իրենց կարեւոր անելիքը ունեն իրապես ընդդիմադիր ուժերը, որոնք, առանց դադարեցնելու պայքարը, պետք է վերակազմակերպեն բոլոր միջոցները եւ, վերջապես, հանդես գան համընդգրկուն միասնական ճակատով՝ փրկելու համար երկիրը կործանումից, ներքին ու արտաքին գաղութացումից:

 

«Ժառանգություն» կուսակցություն

15 մայիսի 2017թ., Երեւան

ՄԻՊ-ի հայտարարությունը Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածուի՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրած տեսանյութերը:
Մանրամասն ուսումնասիրվել են հատկապես Ոստիկանության ծառայողների գործողությունները միջադեպի ընթացքում` կապված Զարուհի Փոստանջյանի նկատմամբ վերաբերմունքի, նրան բերման ենթարկելու փորձի հետ:
Այդ կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է, որ Ոստիկանության ծառայողները պարտավոր են հարգել մարդու իրավունքները, ցուցաբերել զսպվածություն ցանկացած քաղաքացու և հատկապես քաղաքական գործընթացի մասնակցի հետ շփման ընթացքում:

Ոստիկանության ծառայողը պարտավոր է լինել հարգալից և անկողմնակալ: Սրանք օրենքով սահմանված՝ հանրության վստահությունն ապահովող պահանջներ են, որ ենթակա են պարտադիր կատարման: Այդ պահանջների կատարումը հատկապես կարևոր է հանրային ուշադրության ներքո գտնվող այնպիսի մի իրադարձության առնչությամբ, ինչպիսին Երևանի ավագանու ընտրություններն են:
Ոստիկանության ծառայողների գործողություններին վերաբերող բոլոր նյութերը Պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են և կուղարկվեն Ոստիկանություն՝ համապատասխան վարույթ սկսելու պահանջով:

Հիշեցնեք, որ մայիս 14-ին Երեւանի մէջ կայացած Աւագանիի ընտրութիւններու արդիւնքները արդէն իսկ հրապարակուած են: Ըստ Կեդրոնական ընտրական յանձնաժողովին աւագանիի ընտրութեան բոլոր 474 տեղամասերու արդիւնքները հետեւեալն են ՝

ՀՀԿ – 240 036 ձայն՝ 71,25 տոկոս
«Ելք» 70 731 ձայն՝ 21 տոկոս
«Երկիր Ծիրանի»` 26 109՝ 7,75 տոկոս:

Հետեւաբար այս արդիւնքով Երեւան քաղաքի գործող քաղաքապետ Տարօն Մարգարեան դարձեալ պիտի զբաղեցնէ իր պաշտօնը:

Յիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարեանի որդին հանդիսացող  Մարգարեան առաջին անգամ Երեւանի քաղաքապետ դարձած էր  2011 թուականին:


Առնչվող նյութեր
1. Ժառանգությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հաց բերողին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին
2. ՄԻՊ- ը պահանջում է ոստիկանների դեմ անհապաղ քրգործ հարուցել.-ՄԱԿ-ը միացել է այս պահանջին
3. «Ժառանգության» հայտարարությունը ռուսական հակաօդային պաշտպանության հետ Հայաստանի ՀՕՊ-ի միավորման վերաբերյալ
4. Ընդդիմադիր ուժերը փետրվարի 20-ին հրավիրում են համազգային հանրահավաք
5. «Ժառանգություն» կուսակցության՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը ԵԺԿ Քաղաքական համաժողովում հետաձգվել է
6. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Հայաստանի, Արցախի եւ Եվրասիական տնտեսական միության մասին
7. Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել ԵԺԿ-ին եւ նրա անդամ կուսակցություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը
8. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ՌԴ ԱԴԾ-ի կողմից երեկ տարածած ապատեղեկատվության կապակցությամբ

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: