ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ժառանգության» հայտարարությունը Ազատամարտիկներին բռնության ենթարկելու վերաբերյալ

10 դեկտեմբերի, 2014 | 21:47

suren-sargsyan2Այսօր առավոտյան դիմակավորված անձինք իր իսկ տան դիմաց դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Իսկ երկու օր առաջ, ինչպես տեղեկացրել էին լրատվամիջոցները, բռնության էին ենթարկվել նույն «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն ու «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ կատարվող այսօրինակ ահաբեկչական գործողությունները եւ պահանջում է անհապաղ բացահայտել ու պատժել հանցագործներին: Հակառակ դեպքում սա կհամարենք  իշխանությունների կողմից հովանավորվող հաշվեհարդար այն քաղաքացիների հանդեպ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ երկրում տիրող անօրինականությունների, ամենաթողության ու օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակի:

Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպեսեւ Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձի այս օրը, «Ժառանգություն» կուսակցությունը սույն ոտնձգությունները գնահատում է որպես ներկա չընտրված իշխանությունների՝ դրությունը շտկելու անզորության, մարդու ազատ խոսքի իրավունքի ոտնահարման, այլակարծության մերժման արտահայտություն, որը սպառնում է վարչախմբի՝ բիրտ ուժով ու կեղծիքով տիրացած աթոռին:

«Ժառանգություն» կուսակցությունն այս դեպքերի առնչությամբ իր զորակցությունն է հայտնում արդար պայքարի ելած բոլոր քաղաքացիներին, ազատամարտիկներին` կոչ անելով միասնական լինել ապօրինի իշխանությունների դեմ պայքարում եւ իրապես ազատ, անկախ ու իրավական Հայաստան կառուցելու գործում:

 «Ժառանգություն» կուսակցության

10 դեկտեմբերի 2014թ.

Երեւան


Առնչվող նյութեր
1. «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Նարինե Ավետիսյանի հանդեպ կատարված բռնությունը
2. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը քաղբանտարկյալների եւ ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ
3. Ժառանգություն.Տեղի են ունենում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կոպիտ եւ անօրինական խախտումներ
4. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Երեւանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
5. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
6. Ազգային-արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանը (Դև) փետրվարի 4-ին կդառնար 50 տարեկան
7. Խաչատուր Մարգարյանի ֆիլմերի ցուցադրվեցին Երևանի Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում
8. ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը խոչընդոտել է «Ժառանգության» քարոզարշավը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: