ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրք ոստիկանները կազմել են հայ կանանց վրա հարձակում գործած անձի ֆոտոռոբոտը

25 հունվարի, 2013 | 14:39

ԵՐԵՎԱՆ.- Ստամբուլի ոստիկանությունը, շարունակելով հետաքննությունը հայաշատ Սամաթիա թաղամասում բնակվող տարեց հայ կանանց հանդեպ բռնություն գործադրողների նկատմամբ, հիմնվելով ականատեսների վկայությունների և անվտանգության տեսախցիկների տվյալների վրա, կազմել է հացագործի ֆոտոռոբոտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» պարբերականը:

Համաձայն ոստիկանության տեղեկությունների` հանցագործի տարիքը տատանվում է 30-35-ի միջև: Ներկայում ոստիկանությունը տանում է աշխատանքներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

2012 թվականի դեկտեմբերի վերջին Սամաթիայում միայնակ բնակվող 85-ամյա Մարիցա Քյուչուքը ենթարկվել էր հարձակման անհայտ անձի կողմից, ինչի հետեւանքով մահացել էր: Սրան հաջորդել էին ևս մի քանի հարձակումներ տարեց հայ կանանց վրա, որոնց հետեւանքով նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Թուրքիայի դեսպանին պետք է դուրս շպրտել Միացյալ Նահանգներից. Մաք Քեյնի հայտարարությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
5.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
6.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
7.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
8.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
9.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
10.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: