ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը

25 սեպտեմբերի, 2017 | 16:22

Թուրք հաքերներից  կազմված ASLAN NAFERLER TIM

(A.N.T.) խմբավորումը կոտրել է Ֆրանսիայում

Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը և տեղադրել

իրենց էլեկտրոնային  պաստառը։

Կիրակի, սեպտեմբերի 24 առավոտյան թուրք հաքերներից  կազմված

ASLAN NAFERLER խմբավորումը կոտրելէ  destination-armenie.fr  ֆրանսալեզու կայքը, որը հանդիսանաում է

Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում Հայաստանի

Զբոսաշրջության  Գրասենյակի կայքէջը:

Նույն օրը, թուրք հաքերներից կազմված նույն խմբավորումը կոտրել է

նաև Ֆրանսիայում  Հայաստանի Առևտրաարդյունաբերական

Պալատի  կայքէջը www.cciarmenie.fr.

Բարեբախտաբար, աշխատակիցների զգոնության և արդյունավետ աշխատանքի շնորհիվ  հնարավոր է եղել կարճ ժամանակում վերականգնել կայքէջերի բնականոն  աշխատաանքը, չհաշված որոշ անսարքությունների,  որոնք կվերականգնվեն սեղմ ժամկետներում:

Այս երկու կազմակերպությունները, որոնք ֆրանսիայում գործում են  2015 թվականից ի վեր, Հայաստան ըներկայացնող կառույցներ են։

Այս առիթով Ֆրանսյայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական Պալատի  ներկայացուցիչ  ու Ֆրանսիայում և ֆրանկոֆոն  երկրներում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի հիմնադիր Վարդան Գաբրիէլեանը խիստդատապարտել է թուրքական այս անհեթեթ թշնամական արարքը, որը ևս մեկ անգամ ցույց է տալիսԹուրքիայի ճիգերը՝ ամեն կերպ խոչնդոտներու Հայաստանի զարգացմանը ուղղված ցանկացածնախաձերնությանը, որը ամրապնդում է  այն համոզմունքը, որ հայը դատապարտված է իր ճիգերըկրկնապատկելու ու դեմ

հանդիման գալու ոչ միայն աշխատանքային  տարբեր բնույթի դժվարություններին, այլնաև Թուրքիայի թշնամական խոչնդոտներին:

Վարդան Գաբրիելեանը հայտարարեց նաև որ Ֆրանսիայի մեջ Հայաստանի  Զբոսաշրջության Գրասենյակը, որըարդեն հաջողել է հետաքրքրել ֆրանսիական մամուլը՝  Հայաստանի զբոսաշրջական գրավչությամբ, կշարունակի իր աշխատանքները մամուլի  ու զանգվածային լրատվության ուղղությամբ և իր ուժերը առաջիկաշրջանում առավելապես կկենտրոնացնի տուրիզմի գործակալությունների վրա,  նրանց լավագույն ձևովվերապատրաստելու և Հայաստանի տուրիստական  առավելությունները ֆրանսիացի զբոսաշրջիկներին ներկայացնելու համար։

Այս հարձակումը նախորդում է  Փարիզում բացվող Top Résa միջազգային  ցուցահանանդեսին, որը սկսում է վաղը և որը համարվում է  աշխարհում  զբոսաշրջության ուղղված կարևորագույն միջոցառումներից մեկը:

Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել թուրք և ադրբեջանցի  հաքերների կողմից կաղմակերպվող   կիբեր հարցակումները, որոնք նպատակ են հետապնդում խոչնդոտել Հայաստանի զարգացմանը նպաստող քայլերին։

Կից՝ երեկ կեսօրին արված կայքի նկարը (Սքրինշոթ)

Հարգանքներով՝

Ա. Առաքելյան

Ֆրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
3. Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
4. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
5. Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
6. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում
7. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում
8. Հայաստանին նվիրված 15-օրյակ Մարսելում
9. Հասմիկ Տոլմաջյանը՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան
10. «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես Ստրասբուրգում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: