ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրք ազգայնամոլներ յարձակած են Էրտողանի այցին դէմ բողոքող խաղաղ ցուցարարներուն վրայ

17 մայիսի, 2017 | 08:01

«Ասպարէզ» կը տեղեկացնէ, թէ Երեքշաբթի, Մայիս 16-ի յետմիջօրէին, Միացեալ Նահանգներ այցելող Թուրքիոյ նախագահ Էրտողանի դէմ մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ կազմակերպուած խաղաղ ցոյցի մասնակիցները թիրախ դարձած են խումբ մը թուրք ազգայնամոլներու վայրագ յարձակումներուն, որոնց հետեւանքով՝ քանի մը ցուցարարներ վիրաւորուած ու հիւանդանոց փոխադրուած են։
«Նման յարձակումներ չենք ակնկալեր տեսնել Ամերիկայի մայրաքաղաքին մէջ, հակառակ անոր որ անոնք սովորական են Էրտողանի Թուրքիոյ եւ այլ բռնատիրական երկիրներու մէջ։ Թուրքիա կը փորձէ իր անհանդուրժողութիւնը Միացեալ Նահանգներ փոխադրել», այս առթիւ յայտարարած է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան, որ յարձակումին մէկ մասը տեսագրելով՝ զետեղած է Դիմագիրքի Հայ դատի էջին վրայ՝ հետեւեալ հասցէին. www.facebook.com/ancagrassroots:
Նշենք, որ Էրտողանի պաշտօնական այցելութեան դէմ ցոյցը սկսած է Լաֆայէթ հրապարակէն, իսկ յարձակումը տեղի ունեցած է Ուաշինկթընի մօտ Թուրքիոյ դեսպանի բնակարանին մօտակայքը։
Ցոյցը կազմակերպուած էր Ամերիկայի Հայ դատի յանձնախումբին, Ամերիկայի Հելէնական խորհուրդին եւ շարք մը այլ քրտական, ասորական եւ յունական կազմակերպութիւններու կողմէ։ ■


Առնչվող նյութեր
1. ՀՈԼԱՆԴԻԱ. Նիդեռլանդների դատախազությունը պահանջում է պատիժ նշանակել թուրքի համար՝ հայերի դեմ բռնություններ հրահրելու համար
2. Հոլանդիայի Ալմելո քաղաքում մեկնարկեց Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը
3. Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարարը Ալմելոյի հայ համայնքում
4. Թուրք գրող Քեմալ Յալչնը և Նյու-Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախումբը սփյուռքի նախարարությունում
5. Բելգիա.Ցեղասպանությունը ժխտելու համար թուրք պատգամավորը հեռացվել է կուսակցությունից
6. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ԻՄ ԶԱՐՄԻԿԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ASALA-Ի ԿՈՂՄԻՑ
7. Թուրք մտավորականները ծաղկեսպսակ են դրել Հայոց ցեղասպանության հուշարձանին
8. Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի հարուցած գործով Հայաստանը ներգրավվում է իբրև երրորդ կողմ
9. Քուրդ-թուրք բախումներն ու տարածաշրջանի ապաքրիստոնեացման միտումները
10. Հայ Դատի հանձնախումբը դիմում է Քերիին Ամերիկայի հայ համայնքի հետ հանդիպելու կոչով

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: