ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրքիոյ Մէջ Մոնթէ Մելքոնեանի Անունը Կրող Յուշարձանը Պիտի Քանդուի

01 դեկտեմբերի, 2016 | 11:05

ԵՐԵՒԱՆ, «Ակունք».- Տերսիմի նահանգապետարանը որոշած է քանդել նահանգի Նազըմիյէ գաւառի Աշաղըտօլուճա գիւղին մօտ կանգնեցուած այն յուշարձանը, որ կը կրէ Հայաստանի ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի եւ հայ ազատագրական պայքարի այլ հերոսներու անունները:

monte-andranik-turkeyԸստ թրքական «Սոզճու» թերթի կայքին՝ քանդելու որոշումը կայացուած է յօդուածագիր Սայկը Էօզթիւրքի քննադատական յօդուածին ի պատասխան։

Նշենք, որ յուշարձանը քանդել առաջարկող յօդուածին մէջ ներկայացուած էր նաեւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ ազգայնամոլ Տողու Փերինչեքի մղած պայքարին ի նպաստ հիմնուած «Թալէաթ փաշա» խմբակի նախագահ Ալի Էրտինճի բացասական արձագանգը, ուր վերջինս ազդարարած էր, թէ սոյն յուշարձանին նման քայլերով, Հայկական Սփիւռքը կը փորձէ Թուրքիան ներսէն տկարացնել։ «Հայկական Սփիւռքը ոչ միայն արտերկրի մէջ, այլեւ յատկապէս վերջերս մե՛ր երկրին մէջ, անջատողական շրջանակներու հետ միասին, գաղտնի կերպով շարք մը չարամիտ գործողութիւններու կը դիմէ», պնդած էր Էրտինճի:

Յիշենք, որ յուշարձանին վրայ գրուած են նաեւ Գէորգ Չաւուշի, Արմենակ Պաքըրճեանի, Մանուէլ Տեմիրի, Նուպար Եալըմեանի ու Անդրանիկ Ուզունեանի անունները եւ հետեւեալ տողերը. «Կը դատապարտե՛նք Հայոց Ցեղասպանութիւնը: Կը յարգենք Արմենակ Պաքըրճեանի եւ Հրանդ Տինքի յիշատակը: 100 տարի անցած է եւ տակաւին Հայոց Ցեղասպանութիւնը կը շարունակուի»։


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
4. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
5. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
6. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
7. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը
8. Պոլսոյ Կուսակալութիւնը Անվաւեր Նկատեց Պատրիարքի Տեղապահին Ընտրութիւնը
9. Թուրք պատգավորների հերթական հարձակումը Փայլանի վրա
10. Երեւանը պատասխանում է Անկարային. պատրաստ չեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: