ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրքիոյ Հայերը Բաց Նամակով Կը Դիմեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին

23 փետրվարի, 2017 | 08:17

ՊՈԼԻՍ.- Փետրուար 23ին, Սուրբ Էջմիածինի մէջ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի գլխաւորութեամբ տեղի պիտի ունենայ հանդիպում մը, որուն մասնակցելու հրաւիրուած են Պոլսոյ պատրիարքական ընտրութեանց երեք թեկնածուները՝ Արամ արք. Աթէշեան, Սահակ եպս. Մաշալեան եւ Գարեգին արք. Պէքճեան: Այս մասին հայտնում է ՙՙԱսպարեզը՚՚։ 

 Թուրքիոյ Հայոց պատրիարքի ընտրութիւններուն շուրջ կայանալիք հանդիպումէն առաջ Թուրքիոյ հայ համայնքի ներկայացուցիչները Գարեգին Բ.ին դիմած են բաց նամակով: Ստորեւ՝ սոյն նամակի բնագիրը.

veh srbazanner polis

Գարեգին Բ.  Սրբազան Կաթողիկոս Ամենայն Հայոց,

Լման ութը տարի թափուր է Թուրքիոյ Հայոց պատրիարքական աթոռը:

Եկեղեցւոյ ու համայնքի կարգ մը անձեր, իրենց անհատական հաշիւներով յետաձգեցին ընտրութիւնը: Այս երեւոյթը աւելի քան հինգ հազար ստորագրութիւններ պարունակող նամակով մը յանձնած էինք ձեր ուշադրութեան: Ափսոս որ Մայր Աթոռէն ցարդ պատասխան մը չենք ստացած:

Անցնող ութը տարիներուն ընթացքին բազմաթիւ բացասական դէպքեր պատահեցան: Ի դէմ մեր աւանդութեան, պետութեան ձեռքով փոխանորդ նշանակուած Արամ արք. Աթէշեան սրբազան, ժողովուրդին կամքէն անկախ եւ անպատասխանատու կերպով կը գործէ պատրիարքի իրաւասնութեամբ:

Առաջնորդի յատկութենէն զուրկ Արամ սրբազան դժբախտաբար 1915 թիւի Ցեղասպանութեան զոհերը անտեսած, այդ կսկիծը սիրտին խորքերը զգացող եւ իրողութիւնը ընդմիշտ աղաղակողներուն հոգիներուն մէջ խոր վէրքեր թողած է: Մեր միակ մխիթարութիւնը կը մնայ տեսնել թէ անձնատուր այս կեցուածքով հանդերձ Ապրիլ 24եան յիշատակումներ կայացած են Թուրքիոյ զանազան քաղաքներու մէջ:

Պատրիարքարանը, որ խնդիրներու լուծման վայրն է, ինք դարձած է խնդրայարոյց:

Հոգեւորականները չեն յաջողած ճնշումներուն դիմադրելու եւ դարձած են գործուած սխալներու մեղսակիցը:

Իբր հետեւանք, հայ համայնքի կապը տկարացած է իր եկեղեցւոյ նկատմամբ: Հովիւէ զուրկ եկեղեցւոյ համայնքը օրըստօրէ կը հալի: Ի վերջոյ, համբերութեան բաժակը յորդած է ու մարդիկ սկսած են պատրիարքարանի դրան առջեւ բողոքի ցոյցեր կատարելու:

Վեհափառ տէր, բազում փորձանքներէ ետք հասած ենք պատրիարքական ընտրութեան սեմին: Գիտենք, թէ ոմանք այս հանգրուանին ալ պիտի փորձեն ընտրութիւնը խաթարել, բայց մենք վճռակամ ենք: Կը գիտակցինք, թէ ընտրեալ պատրիարքը միայն եկեղեցւոյ առաջնորդը չէ, այլ նաեւ պետութեան դիմաց Թուրքիոյ հայոց ներկայացուցիչը:

Մեր եկեղեցւոյ առկայ տարակարծութեան խնդիրին մէջ (հոգ չէ թէ ուշացած) ձեր հայրական միջամտութիւնը գոհունակութեամբ կ՛ողջունենք:

Մենք՝ Թուրքիոյ հայերս, որոշած ենք սեփական խնդիրները սեփական կամքով լուծել: Յանուն պատրիարքական ընտրութեան արդար ու թափանցիկ կայացման, կը խնդրենք որ թելադրէք Արամ սրբազանին փոխանորդի պաշտօնէն հրաժարումը եւ եկեղեցւոյ ու հոգեւորականաց՝ ի-րենց աւանդական պարտականութիւնները կատարելէ ետք ժողովուրդին կամքը չէզոքութեամբ ընդունին:

Անգամ մը եւս շեշտենք. մենք ոչ թէ եկեղեցական համայնքը գլխաւորող հոգեւորական մը, այլ ամբողջ հայ հասարակութիւնը պետութեան եւ օրէնքներու դիմաց ներկայացնող առաջնորդ մը կ՛ընտրենք: Մտահոգուելով եւ խնդիրները լուծելու ջանքով խրախուսած էք մեզ:

 

Որդիական Սիրով՝

Տիգրան Ալթուն, Նազարէթ Պինաթլը, Բժիշկ Աւետիս Տէմիր, Խոսրով Քէօլէդաւիթօղլու, Կարօ Քաբրիէլեան, Դալար Հիսարլը Հորոզօղլու, Լուիզ Ալաչամ, Տոքթ. Ադամ Սարգիս, Նաթալի Պըլտըրճըն, Արփինէ Չիզմէճիեան, Կարպիս Էվեափան, Հրաչեայ Սուրէն, Նուարդ Պաքըրճըօղլու, Էլիզապեթ Փէյնիրճի, Սուզան Սուզի, Սարգիս Քիչիկ, Արէն Տատըր եւ այլք:

 


Առնչվող նյութեր
1. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը
3. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
4. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
5. Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
6. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
7. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
8. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
9. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
10. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: