ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ալեքսիս Քալք. Թուրքիան՝ փոքրամասնությունների բանտ

«Նոր զարթոնք» շարժման ներկայացուցիչ Ալեքսիս Քալքի վերլուծականը
10 մարտի, 2016 | 13:54

Aleksis Kalk-B«ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից, Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, կազմակերպված եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովի երրորդ նիստը հատկացված էր Թուրքիային և պոլսահայ շարժումին:

«Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը 21-րդ դարում եւ փոքրամասնությունների հանդեպ վարած նրա քաղաքականությունը» թեմայով, զեկուցեց Եդվարդ Ֆիջիջյանը, Բեռլինից, Գերմանիա:

Արմատներով պոլսահայ բանախոսը, խոսելով Թուրքիայի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական դիրքերի մասին, նախ մի շարք քարտեզների և պատկերների օգնությամբ բացատրեց այդ երկրի աշխարհագրական, մարդաբնակչության, տնտեսական և զինվորական տվյալների և կարողությունների մասին: Ապա խոսեց 1999 թվականից այս կողմ Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական անցուդարձերի ու տարածաշրջանում նրա քաղաքականության մասին, որի ճարտարապետն է Ահմեդ Դավուդողլուն:

Ֆիջիջյանը իր խոսքի վերջին բաժնում բանախոսը բացատրություններ տվեց վեջին 15 տարիների ընթացքում, փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ: Նա ընդգծեց. «Թուրքիայում փոքրամասնություն ասած հասկացողություն գոյություն չունի»:

Այնուհետ պոլսահայ «Նոր զարթոնք» շարժման ներկայացուցիչ Ալեքսիս Քալքը, սլայդների ցուցադրումով մանրամասնորեն, ներկաներին ծանոթացրեց հայ երիտասարդության նոր զարթոնքով արմատավորված և Հրանդ դինքի մահով թափ առած, ու Թուրքիայով մեկ ազդեցություն գործած շարժան հետ:

Նա խոսեց 2003 թվականից ծնունդ առած շարժման գործունեության և պայքարի ընթացքի մասին՝ Դինքի սպանության և նրա հետևանքների, «Գիզի պարկ»-ի և հայոց գերեզմանատան խնդրի, թուրքական բանակում ծառայող հայազգի զինվոր Սևակ Բալգչիի դարանակալ սպանության, «Քեմփ Արմեն»-ի փրկության գործի, քաղբանտարկյալ Սևան Նշանյանի ազատագրման համար մղվող պայքարի և այդ ողջ ընթացքում, թուրքական ինշխանության սադրանքների բոլոր մանրամասնությունների մասին:

Հիշեցնենք, սույն թվականի մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, կայացավ՝ հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» ընդհանուր խորագրի ներքո, որում զեկույցներով հանդես եկան եվրոպահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Եւրոպայի Հայերու Համագումար

Տեղեկատվական բաժանմունք

 Լուսանկարում՝ Ալեքսիս Քալքը

09 Մարտի 2016թ.


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
4. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
5. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
6. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
7. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը
8. Պոլսոյ Կուսակալութիւնը Անվաւեր Նկատեց Պատրիարքի Տեղապահին Ընտրութիւնը
9. Թուրք պատգավորների հերթական հարձակումը Փայլանի վրա
10. Երեւանը պատասխանում է Անկարային. պատրաստ չեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: