ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրքիայում նիդեռլանդացի լրագրողին մեղադրել են ահաբեկչության քարոզչության մեջ

06 հունվարի, 2015 | 22:18

Հոլանդացի լրագրող ԳերդինքԱՄՍՏԵՐԴԱՄ. – Նիդեռլանդական  լրատվամիջոցները տեղեկություններ են հաղորդում, որոնց համաձայն թուրքական  ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանական  բաժինն այսօր  ձերբակալել է Տիգրանակերտում բնակվող հոլանդացի լրագրողուհի Ֆրեդերիկա Գերդինքին։ Վերջինս  հայտնի է քրդական հարցի շուրջ հրապարակած իր հոդվածներով: Նրան մեղադրում են  ահաբեկչական քարոզչություն իրականացնելու  մեջ:  Այդ մասին Թվիթերի իր էջում գրառում է կատարել հենց ինքը՝ Ֆրեդերիկ Գերդինքը:

 

Գերդինքը գրել է, որ մի քանի ժամ հարցաքննելուց հետո  նրան ազատ են արձակել: Նա  նշել է, որ ոստիկաններին հետաքրքիր է եղել իր տան գույքի պարունակությունը: Գերդինքը խոստովանել է, որ սկզբում  խիստ վախեցել է տունը շրջապատած 8  հսկայամարմին ոստիկաններից:

Հավանաբար թուրքական ոստիկանության նպատակն ի սկզբանե  հենց եղել է հոլանդացի լրագրողուհու  “աչքը վախեցնելը”:

 

Նիդեռլանդական օրագիր


Առնչվող նյութեր
1. ԱՀԱԶԱՆԳ. Գարո Փայլանը զգուշացնում է
2. ԵԱՀԿ դիտորդ հոլանդացի Հարրի Վան Բոմելին զարմացրել է տեղական դիտորդների մեծ թիվը
3. Եվրամիությունը բացում է ազատ երթևեկի ճանապարհն Ուկրաինայի ու Վրաստանի համար
4. Թուրքիայի հետ ԵՄ անդամության բանակցություններն ավարտելու կոչ
5. Բրյուսելում ջերմությամբ ընդունվեցին «Արաքս»-ի և «Հայք»-ի ելույթները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: