ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրքիայում բերման է ենթարկվել հայ և բոլոր փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալան

19 հոկտեմբերի, 2017 | 00:00

Թուրքիայից ստացվող լուրը ահազանգ է որակվում։ Ստամբուլի օդակայանից ժամեր առաջ բերման է ենթարկվել թուրք գործարար, հայ և բոլոր փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալան։ Թուրքիայում «Անադոլու Քուլթուր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, առաջադիմական «Իլեթիշիմ» հրատարակչության, «Բիրիգիր» ամսագրի սեփականատեր Քավալան 2010 թվականից ի վեր յուրաքանչյուր ապրիլի 24ին Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման ձեռնարկների հիմնական կազմակերպիչն է եղել։

Հորից ժառանգած հսկա «Քավալա հոլդինգի» տեր Օսման Քավալան իր աջակցությունն էր բերել  գերմանական «Գյոթե ինստիտուտի» մի խորհրդաժողովի ու այդ նպատակով մեկնել էր Այնթափ, որտեղից վերադառնալիս Ստամբուլի Աթաթուրքի անվան օդակայանում ոստիկաններն անգամ չսպասելով, որպեսզի վերջինս մտնի սպասասրահ, ներխուժել են օդանավ ու ուղեկցել նրան ոստիկանության գլխավոր շտաբ։

Օսման Քավալան վերջերս երկու անգամ Հայաստան էր այցելել։  Նա Թուրքիայի Բուրսա քաղաքի և Նիլյուֆեր շրջանի քաղաքապետական թատրոնի Հայաստան կատարած հյուրախաղերի ֆինանսական ծախսերը հոգալու պատասխանատվություն էր ստանձնել։ Նշենք, որ այս թատերախումբը,  ի հարգանս «Թուրքիայում արևմտյան ոճով թատրոնի հիմնադիր հայերի», թուրքերենի էր թարգմանել տվել (Պողոս Չալկըջյանին) ու բերմադրել Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը. Թուրքիայում այն ներայացնելուց հետո ցանկություն կար պիեսը խաղալ նաև Հայաստանում։

Թեև Լենինականում ու Երևանում երկու անգամ ներկայացման բեմադրման վայրը փոխվեց, ու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի փոխարեն դռները բացեց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, ձեռնարկն իրականություն դարձավ, ու հայ հանդիսատեսն ականատես եղավ բարձրաճաշակ բեմադրության։

Օսման Քավալան երկրորդ անգամ իմ առաջարկով ու նախաձեռնությամբ էր եկել Երևան նոր մշակութային ձեռնարկի համար։

 

Րաֆֆի-Հերմոն Արաքս


Առնչվող նյութեր
1. Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
2. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
3. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
4. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
5. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
6. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
7. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
8. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը
9. Պոլսոյ Կուսակալութիւնը Անվաւեր Նկատեց Պատրիարքի Տեղապահին Ընտրութիւնը
10. Թուրք պատգավորների հերթական հարձակումը Փայլանի վրա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: