ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը

12 փետրվարի, 2018 | 10:24

Թուրքիայի քաղաքացիները, երբ իմանում են,  թե իրենց նախահայրերը  հայ, հույն կամ այլ ազգից են … տագնապ են ապրում։

Թուրքիայի կառավարությունը մի online ծառայություն է ստեղծել, որի միջոցով քաղաքացիները կարող են ընդամենը մի քանի րոպեի ընթացքում, տեղեկանալ, թե ովքեր են եղել իրենց նախնիները: Առաջին օրը դիմողների ահռելի թվաքանակի պատճառով ցանցը խափանվել է, սակայն որոշ ժամանակ անց կրկին շարունակել աշխատանքը:

Թուրքիայում տիրող մթնոլորտը և ԱՔՓ-ի կուսակցության սոցիալ-քաղաքական վիճակը քաջ գիտցողների համար այդ իրողությունը շատ բնական է: Միայն հեռվում գտնվող, ուստի ՝ քիչ տեղյակների համար է կարող է զարմանալի թվալ: Ահա թե ինչու էին իբր քեմալիստ, իբր Աթաթյուրքիստ (սրանց միջև տարբերություններ կան), իբրև աշխարհական (laik), հանրապետական, ազգայնական խմբակներն ատելությամբ լցված, այսպես ասած, կրակ թափում, այսինքն ՝ վախենում նրանց իշխանության գալուց, և այդ վախն իրականացավ…

Թուրքական Etat Nation, այսինքն՝ Ազգային պետության ռեժիմը, հավաքականությունը ամուր պահող (իբրև թե) միասնականությունը, այսինքն՝ երկրի անբաժանելիությունը ապահովող ցեմենտը «թրքությունն» էր, սակայն այնպիսի մի «թրքություն». որը մերժում էր կրոնական եղբայրությունը՝ թաքնվելով աշխարհիկ սկզբունքների ետևում: Սակայն այն արդեն կրոնական հակում ունեցողների կամքին հակառակ էր և անընդունելի: Ահա թե ինչու էր ծնվում հայ և այլ փոքրամասնությունների հակասական դիրքորոշումը՝ հանդեպ երկու (քեմալական, նաև այլ և կրոնական) գլխավոր խմբակների:

Հայ և այլ փոքրամասնությունների որոշ մասն իրենց ավելի մոտ էին զգում քեմալիստականներին, քանի որ արևմտամետ էին (աշխարհիկ, եվրոպամետ, ոչ թե մոլեռանդ իսլամիստ, արթի): Սակայն թաքնված կամ ոչ, թուրք ազգայնական կեցվածքը խանգարում էր: ԵՎ ուրեմն ի՞նչ անել…

Վերջին ժամանակներս հայ և այլ փոքրամասնություններ սկսեցին ավելի հակվել դեպի կրոնականները, ավելի մոտ զգալ նրանց, քանի որ իբր իրենց ոչ ազգային կեցվածքը և փիլիսոփայությունն ու մանավանդ կրոնը կարևորելը եկեղեցասեր թրքահայությանը դուր էր գալիս և հոգնած ՝ ազգայնական վերաբերմունքից, լռելյայն – չարձանագրված համաձայնություն էին կնքել իրենց հետ, ասելով՝ ”դու իմ կրոնին մի միջամտիր, ես էլ քո կրոնին չեմ միջամտի”…

Վերջին ժամանակներս, աշխուժացած ազգայնական, նույնիսկ քեմալիստասեր դրսևորումներին չպետք է խաբվել: Այս ամենի պատճառը միայն ու միայն 2019թ. սպասվելիք միանգամից երեք ընտրություններն են, ընտրարշավի մեկնարկը, քանի որ Էրդողանը ֆաթուլլահ Գյուլենի հետ իր կապերը խզելուց հետո իրեն աջակցողների պակասն ստիպված է լրացնել քեմալիստների ու ազգայնականներով:

Սակայն այդ ընթացքում չի մոռանում կամաց-կամաց իրականացնել իր թաքցրած բուն ծրագիրը՝ կատարելով տարաբնույթ քայլեր, որպեսզի մինչև օրս երկրում եղած բոլոր Քեմալիստական հասկացողությունները տապալվեն: Քանի, իսլամական մի երկիր ստեղծելու համար, արգելք են ՝ քեմալիստական ազգայնական և նման հասկացությունները:

Ուրեմն, Թրքահայությունը պիտի որոշե ՝ քեամլիստական, թե՞ կրոնական դրվածք։ Եթե այսպիսի հարցադրումը սխալ է, երկուսն էլ ո՛չ ուրեմն… Մնում է  քրդամետների խմբակը… Արդյո՞ք…

Համենայն դեպս, վերջին 96 ժամին, ինչ գործում է  Թուրքիայի կառավարության  նոր online ծառայությունը, որի շնորհիվ Թուրքիայի (մասնավորապես թուրք  քրդերը), քաղաքացիները, կարող են ընդամենը մի քանի րոպեի ընթացքում, տեղեկանալ, թե ովքեր են եղել իրենց նախնիները, դիմողների ահռելի թվաքանակի պատճառով ցանցը խափանվել է, սակայն որոշ ժամանակ անց կրկին շարունակել աշխատանքը:

Համացանցում կարողանում ենք կարդալ այն մարդկանց ունեցած տագնապային ապրումները, երբ իրենց հայտնում են, թե  իրենց նախնիները նույնիսկ  Հայ են…

Իհարկե նման ”տագնապներն” ավելի շատ ապրում են այն անհատները, որոնք  հասարականության մեջ հայտնի են  իբրեւ թուրք ազգայնամոլ …

Թուրքիայի Հանրապետության այն հիմնադիր կարգախոսը, որ ասում է. ”ԵՐԱՆԻ ՆՐԱՆ ՝ ‘ԵՍ ԹՈՒՐՔ ԵՄ’ ԱՍՈՂԻՆ”, ուրեմն արդյոք հարված է ստանում այս online ծառայությունից։ Ո՞վ գիտե ։

Րաֆֆի Հերմոն Արաքս

Ր. Հ.Ա.


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
4. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
5. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
6. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
7. Պոլսոյ Կուսակալութիւնը Անվաւեր Նկատեց Պատրիարքի Տեղապահին Ընտրութիւնը
8. Թուրք պատգավորների հերթական հարձակումը Փայլանի վրա
9. Երեւանը պատասխանում է Անկարային. պատրաստ չեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները
10. Պոլսի ,,Ժամանակ,, օրաթերթը դարձավ 110 տարեկան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: