ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրքիայում կանխվել է ռազմական հեղաշրջումը

16 հուլիսի, 2016 | 08:34

heghashrjum TurkiauimԻնչպես հաղորդում են միջազգային լրատվական գործակալությունները, Թուրքիայում հուլիսի 15ի լույս 16-ի գիշերը իրականացված ռազմական հեղաշրջման փորձը կանխվել է։  Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է և ամբողջությամբ կճնշվի: Իշխանությունները հայտնում են, որ զոհվել է 60 մարդ, 336 խռովարար ձերբակալվել է։ Իրենց հերթից խռովարար զինվորներն գլխավոր շտաբի էլեկտրոնային փոստից տեղեկություն են տարածել, որ շարունաելու են պայքարը։ Դրանք իրենց անվանել են «Տանը խաղաղության համար շարժումը» եւ կոչ արել քաղաքացիներին փողոց դուրս չգալ անվտանգության նկատառումներից ելնելով։

Մինչդեռ ռազմական հեղաշրջման կազմակերպիչները խոստացել են  շարունակել իրենց պայքարը Էրդողանի ռեժիմի դեմ՝ չնայած այսօրվա անհաջողությանը:

Հիշեցնենք, որ մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով: Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է այս իրադարձությունների անօրինական լինելու մասին:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ՚՚Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում՚։ Մամուլի խոսնակն իր թվիթերյան  էջում էլ  գրել է. «Հայտնում ենք, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552»:

 


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
4. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
5. Fox հեռուստատեսության ջախջախիչ հարձակումը Թուրքիայի և Էրդողանի վրա
6. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
7. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
8. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը
9. Պոլսոյ Կուսակալութիւնը Անվաւեր Նկատեց Պատրիարքի Տեղապահին Ընտրութիւնը
10. Թուրք պատգավորների հերթական հարձակումը Փայլանի վրա

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: