ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրքիայի շրջափակումը Իրանի կողմից

18 օգոստոսի, 2015 | 14:05

sahan gantaharyanԱռ այս պահը չի հստակացվել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի  օգոստոսի 11-ին Թուրքիա կատարելիք այցի հետաձգման պատճառները։ Նման բարձրակարգ այցերի հետաձգումը ինքնին արդեն մատնում է քաղաքական որոշակի ճգնաժամ։ Նման դեպքերում պրոտոկոլային պրակտիկան հուշում է, որ առնվազն պաշտոնապես նշվի պատճառը։ Թեկուզ այն համոզիչ չլինի, այսուհանդերձ ինչ որ պատճառ կհայատարարվի նման այցերի չեղարկման պարագայում։ Ուրեմն տարբերակ առաջինը հետաձգման ճիշտ պատճառն ասելն է. տարբերակ երկրորդը այլ պատճառով քողարկելն է չեղարկումը. իսկ տարբերակ երրորդը, որը միջպետական հարաբերությունների ամենախոր լարվածության մասին է խոսում ընդհանրապես որեւե պատճառ չասելն է ու անտեսելը. պարզապես հետաձգել կամ ջնջել այցը։

Քաղաքական գործընթացների պրակտիկայի օրինաչափություններում պետք է նախատեսել նաեւ այցի թվականի վերականգնումը կամ հանկարծակի իրականացումը։ Սա քաղաքական տրամաբանություն է, եւ ինչ որ շարժիչ գործոն կարող է ի մի խմբել երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչներին։

Բայց մի պահ ճշտենք այցի չեղարկման հանգամանքների շրջագիծը եւ հիշենք, որ հարեւան Սիրիայում երկու պետությունները պատերազմում են միջնորդավորված կարգով։ Թեհրանը, որը ոչ միայն պաշտոնական Դամասկոսի ռազմավարական գործընկերն ու զինվորական աջակիցն է, այլ նաեւ ուղղակի «Հեզբոլլահ»-ի միջոցով մասնակցում է պատերազմին. երբ բախտորոշ պահ է ստեղծվում, «Հեզբոլլահ»-ի զինյալները աշխույժ մասնակցում են պատերազմին եւ հետ մղում իսլամիստներին։ Մյուս կողմից նույնքան պարզ է, որ Անկարան մինչեւ վերջերս շատ աւելի բացահայտ օժանդակում, ֆինանսաւորում եւ անարգել անցք էր տրամադրում ծայրահեղ իսլամիստներին, որոնք թուրքական ուղղակի աջակցությամբ պատերազմում էին ինչպես կառավարական բանակի, այնպես նաեւ իրանամետ ուժերի դեմ։ Ըստ էության ուրեմն, սիրիական տարածքներում Իրան-Թուրքիա պատերազմ էր գնում, միջնորդավորված կարգով։

Մի պահ թողնելով տարածաշրջանային այլ հանգուցային խնդիրները, միայն սիրիական կտրվածքով պարզ էր, որ հեշտ չէր լինելու առաջադրված հանդիպումը, որ հիմնականում պատերազմող կողմերի միջեւ բանակցային հանդիպման տեսք ուներ։ Այցի չկայացումը անուղղակիորեն հուշում է, որ թեկուզ ժամանակաւոր հրադադարի կամ բանակցությունների ժամը դեռեվս չի հասունացել։

Կա նկատելի մի այլ հանգամանք եւս։ Թեհրանը նախապատրաստվում է դուրս գալ միջազգային մեկուսացումից, որի համար Արեւմուտքն արդեն ազդանշաններ է տվել։ Իհարկե, դեռ երկար կտեւեն փուլային բանակցությունները, մի քայլ առաջ երկու քայլ հետ մարտավարական մոտեցումները, այնուամենայնիւ Թեհրանի ապաշրջափակումը առարկայանալու նախանշաններ է ցույց տալիս։ Մինչ, Արեւմուտք-Անկարա երեկվա հարաբերությունների համապատկերը որոշակիորեն մթագնում է։ Խնդիրը շեշտակիորեն կապված է միջազգային ահաբեկչության դեմ պատերազմ հայտարարած միջազգային ընտանիքի եւ Անկարայի կողմից տարատեսակ ընկալումներին։ Ահաբեկչություն ասելով Արեւմուտքն ընկալում է իսլամիստ ծայրահեղականներին, մինչ Անկարան առաջին հերթին  քուրդ զինյայլներին։

Ինչ է պարզվում այսօր Անկարայի առաջ։ Ներքին առումով մինչ այս պահը Թուրքիայի գործող մեծամասնությանը չի հաջողվում է կազմել կոալիցիոն կառավարություն։ Քաղաքական ճգնաժամին առընթեր ահագնանում է ներքին կայունության տապալումը. խիստ սրվել է ապահովական իրավիճակը եւ թուրք-քրդական պատերազմի նորօրյա տարբերակը զգալի է դարձնում ինքն իրեն։ Եթե ոչ սրվել, այնուամենայնիւ նախկին չեն նաեւ Արեւմուտք-Անկարա հարաբերությունները եւ որեւե կերպ չի ստացվում Թեհրանի հետ նորմալ հարաբերություններ մշակելու Անկարայի փորձերը։ Իրանի և Թուրքիայի ամենամեծ  Գյուրբուլուք-Բազարգան սահմանային անցակետը Իրանի կողմից միակողմանիորեն փակվել է։ Պատճառը իրանյան բեռնատար մեքենաների վրա իրականացված հարձակումներն են։ Այն տպաւորությունն է ստացվում, որ ապաշրջափակվող Թեհրանը միակողմանիորեն սկսել է շրջափակել Թուրքիային։ Սա կարող է համարվել «զրո խնդիրների» տապալման ամենացայտուն ցուցանիշներից։

Տարածաշրջանային հրդեհը թակել է Թուրքիայի  սահմանադռները։ Ամենայն հաւանականությամբ, սիրիական սցենարի պատճենահանումը չէ, որին ականատես պիտի լինենք, այսուհանդերձ զինվորաքաղաքական ճգնաժամի դրսեւորումները վերածվել են երեւույթի։

Գուցե սրանք Իրանի արտգործնախարարի այցի չեղարկման չհայտարարված պատճառների մի մասն են։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
4. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
5. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
6. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
7. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
8. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
9. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
10. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: