ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրքիայի մահմեդականացված հայերն արմատների ողբերգական ճիրաններում

28 մարտի, 2013 | 18:29

ԴԻԱՐԲԵՔԻՐ.-  ,,Աբդուրահիմ Զորարսլանի կյանքը գլխիվայր շուռ եկավ, երբ քրդական կլանը բացահայտեց նրան իր հայ լինելու փաստը։  Նրա հորը օսմանյան կոտորածներից փրկել ու մահմեդականացրել է քրդական մի զույգ,  ովքեր մահացել են առանց նրան իր ինքնության մասին որևէ բան ասելու,,։  Այսպես է սկսում իր պատմությունը հայտնի լրագրող Սիբել ՈՒտկու Բիլան Վաշինգտոնյան ,,Ալ մոնիտոր-Մերձավոր Արևելքի զարկերակը,, կայքում հրապարակած իր հոդվածում։  Զորարսլանը 53 տարեկանում է իմացել, որ հայ է, ինչից հետո դարձել է քրիստոնյա ու փոխել անունն ամենահայկական Արմեն անունով, սկիզբ դնելով անշուշտ պրոբլեմների՝ քրդուհի կնոջ ու սեփական երեխաների հետ։

Արմեն դարձած Զորարսլանի ճակատագրով հեղինակը ներկայացնում է հսկայական մի հիմնախնդիր՝ հարյուր հազարավոր մահմեդականացած, թուրքական ու քրդական ընտանիքներում մեծացած հայերի մասին։ 

Ժամանակին ծաղկող հայկական քաղաք Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցու  բակում մահմեդականացված մեկ այլ հայի թոռ Գաֆուր Թուրքայը հոդվածագրին ասել է, որ Թուրքիայում մահմեդականացված հայերը 100 տոկոսով ասիմիլացված են, սակայն միշտ գտնվում են մարդիկ, ովքեր հիշում ու հիշեցնում են նրանց իրենց ով լինելը։  Ի դեպ, Գաֆուրն իրեն ներկայացնում է հայ, մինչդեռ նրա հայրը մնում է ջերմեռանդ մահմեդական ու ուխտագնացության է գնեցել Մեքքա։  Ավելին, իր 18 քույր-եղբայրներից միայն ինքն ու իր եղբայրն են քրիստոնեություն ընդունել։  Նա վստահ է, որ Արևելյան Անատոլիայում առնվազն 1 միլիոն մարդ հայկական արմատներ ունեցող մահմեդականացվածներ կան։  

Լրագրող Սիբել ՈՒտկու Բիլան պատմում է, որ եկեղեցու բակում Գաֆուրի հետ խոսելիս մի քանի երիտասարդներ են անցել այդտեղով, բարևել ու ասել, որ իրենց նախնիներն էլ հայեր են։ Նախորդ տարի մի քանիսը փորձել են քաղաքում հայերեն դասընթացներ հիմնելու  հնարավորություն փնտրել։  Հայ ուսուցիչ Գևորգն ամեն շաբաթ Ստամբուլից գալիս է այստեղ հայերեն ուսուցանելու  մոտ 20 աշակերտների, սակայն լրագրողին թույլ չի տվել ներկա լինել դասընթացին, քանի որ աշակերտների մեծ մասը գաղտնաբար է մասնակցում դասերին։

Հոդվածում հիշեցվում է, որ քուրդ քաղաքական գործիչ Ահմեդ Թուրքը փետրվարին ընդունել է, որ իրենց պապերի ձեռքերն արյունոտ են ու ներում է հայցել հայերից, սակայն մերժել է քրդերի պատասխանատվությունը հայկական կոտորածներում, նշելով, թե թուրքերն օգտագործել են քրդերին։

Դիարբեքիրի քաղաքապետարանը որոշել է ապրիլի 24ի նախօրեին հուշարձան բացել Անատոլիայում հալածանքների ենթարկվածների համար, եզրափակում է հոդվածը հեղինակը։


Առնչվող նյութեր
1. Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է
2. Պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի լուսանկարների ցուցահանդեսը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը
3. ԲԵԼԳՐԱԴ. ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ
4. Ապրիլ 24-ի ոգեկոչում Դիարբեքիրում, պատմական իրադարձություն
5. Ցուցահանդես “99” – Աքսորի դիմանկարները Դիարբեքիրում
6. Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը նշվեց Թուրքիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: