ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրքական ծագումով հոլանդացի 5 խորհրդարանականներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը

25 փետրվարի, 2018 | 08:26

Հայրենիքը ծախած 5 թուրքեր, ահա այսպիսի որակում են տվել թուրքական թերթերը ծագումով թուրք հոլանդացի պատգամավորներին:

Նիդերլանդական մամուլը շարունակում է բուռն կերպով արձագանքել  խորհրդարանի  Հայոց Ցեղասպանության ընդունման որոշմանը:

Քչերը գիտեն, որ ծագումով ևս 5 թուրք պատգամավորներ’  Սադեթ Կարաբուլութը,Նևին Օզութոկը.Դիլան Եսիլգոզը, Զիհնի Օզդիլը, Սոմ Լաչինը  իրենց կուսակիցների հետ կողմ են քվեարկել ցեղասպանության ճանաչմանը:

Թուրքական իշխանամետ խոշորագույն  շատ թերթեր  նրանց  դավաճան է անվանել : «Սաբահ» պետական թերթը  սկանդալ է որակել  այն, որ թուրքական ծագումով քաղաքական գործիչները համաձայնել են ճանաչել հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն:

Նիդերլանդական De  Gelderlander կայքը գրում է, որ այս  հինգ պատգամավորներն իրենց հասցեին  բազմաթիվ, ատելությամբ լի , սպառնալիքներով  հաղորդագրություններ են ստանում:

«Բայց ես լրջորեն հպարտանում եմ իմ քայլով , – իր թվիթերյան էջում գրել է կանաչների կուսակցութունից խորհրդարանի անդամ Զիհնի Օզդիլը: «Ժամանակն է  վերջ դնել թուրքական ահաբեկման դիվանագիտությանը»,-գրել է նա:

VVD խմբակցության անդամներից Դիլան Եսիլգոզը Թուրքիայի պետության  այս կեցվացքը «անընդունելի  պարտադրանքը  է  համարել. «Ես  վերջիվերջո հոլանդացի եմ,-ասել է Նա»:

Ավելի առաջ է գնացել «Ահաբեր» թուրքական հեռուստաալիքը , հինգշաբթի օրվա եթերով  դեմ քվեարկած Denk կուսակցության ղեկավար Տունահան Կուզուն վատ օրինակ է ծառայել , նա այս «հինգին» կոչ է արել  հասկանալ, թե ում կողմն  են կանգնել:

 Հիշեցնենք, որ Հոլանդիայում ձևավորված այս նույն Denk  կիսաթուրքական կուսակցության  մյուս անդամը’ Սելչուք Օզթուրքը  քվեարկության ավարտին  այնքան  էր աղմկել, որ  խորհրդարանը հսկող անվտանգության ծառայության աշխատակիցները  նրան՝  համախոհներին հետ  միասին դուրս են հրավիրվել շենքից:

 Արդեն հայտնել ենք նաև , որ 3 հոգանոց , ազգությամբ թուրքերով համալրված DENK կուսակցության  այս խումբն էր դեմ քվեարկել փաստաթղթին (Ֆարիդ Ազարկան, Տունահան Կուզուն և Սելչուկ Օզթուրքը):

Հավաքեց և պատրաստեց ‘ Hay Azian-ը

«Նիդերլանդական Օրագիր»


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
9. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
10. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: