ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թումո Ստեփանակերտը դարձավ մեկ տարեկան

01 սեպտեմբերի, 2016 | 13:03

TUMO STEPANAKERT3Արդեն մեկ տարի է, ինչ ում գործում է թվով չորրորդ Թումո կենտրոնը: Թումո Ստեփանակերտի առաջին տարեդարձին նվիրված միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրը: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ժամը 17:00-ից կանցկացվի բացօթյա միջոցառում՝ «Թումոկերտը»: Այցելուները կկարողանան ծանոթանալ թումոցիների կատարած աշխատանքներին, ռոբոտների ֆուտբոլ խաղալ, Google Cardboard-ներով հայտնվել թումոցիների ստեղծած վիրտուալ իրականության մեջ, վայելել Թումոյի Pyramidz խմբի DJing-ը, նկարահանվել ֆոտո և gif տաղավարներում, ստանալ «Թումոյական արտադրության» շապիկներ ու կրծքանշաններ:

Թումո Ստեփանակերտում պատերի սրբատաշ քարերն ու վերջին տեխնոլոգիաները լիովին համատեղելի են, իսկ Արցախի բարբառն ու JavaScript-ի կամ Python-ի նման համամարդկային լեզուները ապրում են կատարյալ խաղաղության մեջ: Մեկ տարվա ընթացքում ՝ Թումո Ստեփանակերտի բացումից ի վեր, ԼՂՀ-ի ավելի քան 1,000 պատանի անցել է կենտրոնի դռներով ու մուտք գործել լիովին նոր կյանք:

TUMO STEPANAKERT7Տարվա ընթացքում կենտրոնում անցկացվել է 22 դասընթաց՝ սկսած անիմացիայից մինչ ծրագրավորում: Ոլորտի առաջատար մասնագետների վարած 7 աշխատարանների ընթացքում պատանիները սովորեցին լուսանկարել իրենց շրջապատը իտալացի լուսանկարիչ Պիեր Պաոլո Չիտոյի հետ, ծրագրավորել ռոբոտներ Թումոյի իսպանացի ընկեր Ջուզեպ Ֆարգասի օգնությամբ, ստեղծել Արցախի մասին պատմող կայք Zoom Graphics-ի Սամվել Չոբանյանի և Մոնթե Հակոբջանյանի հետ, փաստագրել իրենց հայրենիքը ԱՄՆ-ից եկած լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանի հետ, փորձարկումներ անել երգերի խոսքերի, ժանրերի և հայկական ժողովրդական երաժշտության հետ Collectif Medz Bazar-ի ֆրանսիահայ երաժիշտ Սևանա Չագրյանի առաջնորդությամբ, Արցախի բոլոր հետաքրքիր փաստերը հավաքել գեղեցիկ ինֆոգրաֆիկաների մեջ գրաֆիկական դիզայներ Սեդրակ Մկրտչյանի օգնությամբ ու քանդել թվային մեդիաների հարթակում պատմություններ ստեղծելու սահմանները Esquire Ռուսաստանի խմբագիր Գրիգոր Աթանեսյանի ու Blueprint հանդեսի արտ տնօրեն Ջինա Օնեգինայի հետ: Լույս հիմնադրամի երեք ուսանողներ նույնպես ուղևորվեցին Ստեփանակերտ՝ անցկացնելու իրենց գիտական ուսումնասիրություններն ու տեղի թումոցիների համար աշխատարաններ վարելու: Եվ TUMO STEPANAKET5ամենակարևորը՝ տարին լի էր յուրահատուկ ուսանողներով, ինչպես ամեն շաբաթ Հաթերքից Թումո Ստեփանակերտ երեք ժամանոց ճանապարհ ընկնող Սարգիսը, ռոբոտաշինության գիտակ 14 տարեկան Մարիամը, լուսանկարչության մեջ իր նոր, բայց աչքի ընկնող տաղանդը գտած Սամվելն ու շատ ուրիշներ:

Կենտրոնը բաց էր մնացել ապրիլյան ռազմական սրացման ընթացքում, ու մասամբ վերափոխվել էր լրագրողների համար նախատեսված մեդիա անկյան: Չնայած դժվարին իրավիճակին, Թումո ուսանողները կենտրոնացած էին իրենց ապագայի ու կրթության վրա:

TUMO STEPANAKERT 6Կենտրոնի միամյակի առիթով Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանի ոգևորությունը անսպառ է՝ «Ինձ հարցնում էին՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, արդյոք լա՞վ ժամանակ է Ստեփանակերտում Թումո բացելու համար: Իմ պատասխանն է՝ հիմա լավագույն ժամանակն է: Մեր ուսանողները պիտի օգտագործեն սովորական առօրյա ունենալու, իրենց ու իրենց հայրենիքի պայծառ ապագայի վրա կենտրոնանալու  յուրաքանչյուր հնարավորություն: Արցախը ոչ սկսվել է, ոչ էլ վերջանալու է վերջին տասնամյակների զարգացումներով: Մենք հավատում ենք՝ այն ունի մեծ ապագա, ու բաց չենք թողնում այդ ապագայի մի մասը լինելու հնարավորությունը»: Թումո Ստեփանակերտի ղեկավար Կորյուն Խաչատուրյանը համաձայն է՝ «Այս կարևոր հանգրվանին հասնելը մեծ հույս է ներշնչում: Ես շատ հպարտ եմ մեր թիմով ու ուսանողներով… անհամբեր սպասում եմ գալիք կրթական տարվան»:

TUMO STEPANAKAERT2TUMO STEPANAKAERT2ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և կենտրոնական խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը նույնպես կիսվեց իր ոգևորությամբ՝ «Մենք հպարտ ենք լինել այս հաջողության մի մասը: Այսօր, երբ նորարարությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները կենտրոնական դեր են խաղում Հայաստանի զարգացման մեջ, մեր գլխավոր նախապատվությունն է ներդնել ստեղծարար մտածողության ոլորտում, և երիտասարդ տաղանդներին ոգեշնչել ինովացիոն մասնագիտություններ ընտրել»: Նա նաև նշեց՝ «ՀԲԸՄ-ի շարունակական աջակցությունը Գյումրիի և Ստեփանակերտի Թումո կենտրոններին հաստատում է Հայաստանի երիտասարդությանը ինովացիոն կրթության գործիքներ ու ռեսուրսներ տրամադրելու մեր հանձնառությունը»:

Թումո Ստեփանակերտի գործունեության առաջին տարին լի էր իրադարձություններով, ձեռքբերումներով ու հիանալի ուսանողներով, այնպես որ, գալիք տարիները խոստանում են լինել կրթությամբ ու տաղանդների բացահայտումներով լի:

TUMO STEPANAKERTԹումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը (www.tumo.org) անվճար արտադպրոցական ծրագիր է, որի շրջանակներում հայ երիտասարդները ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու համար անհրաժեշտ հմտություններ: Առաջին Թումո կենտրոնը բացվել է 2011 թ. Երևանում, որից հետո՝ 2013 թ., կենտրոն է բացվել նաև Դիլիջանում՝ Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ: 2015-ին ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ կենտրոններ են բացվել նաև Գյումրիում և Ստեփանակերտում՝ ընդլայնելով Թումոյի առաքելությունը Հայաստանի այլ տարածքներում:

Հիմնադրված 1906 թ.՝ ՀԲԸՄ (www.agbu.org) շահույթ չհետապնդող հայկական ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ն պահպանում եւ տարածում է հայ ինքնությունն ու ժառանգությունը կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերի միջոցով` իր դերակատարությունն ունենալով տարեկան 500,000 հայերի կյանքում ողջ աշխարհում:

TUMO STEPANAKERT 4


Առնչվող նյութեր
1. ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի Նոր Տարվա ուղերձը
2. ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նոր խորհրդարանին
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
4. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
6. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
7. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
8. Թումո կենտրոնի ղեկավարներին վարչապետը խոստացել է աջակցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը
9. Անգելա Մերկելը ցնցված է Թումոյով. ,,Թումոն միայն Հայաստանի համար չէ,,
10. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
2.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
3.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
4.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
5.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
6.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
7.Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ
8.Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
9.Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10.«Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին»:- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: