ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թումոն՝ բանակում. 21-րդ դարի կրթությունը՝ զինվորական համազգեստով

18 հունվարի, 2017 | 21:06

tumo 2

 

Հայկական բանակի զինվորների ծառայությանը սպասում է տեխնոլոգիաների և ստեղծարարության լիովին նոր փուլ։

 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ու ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա ծառայության ընթացքում ուսանել Թումոյի կրթական ծրագրով։ Զինվորները հմտություններ ձեռք կբերեն համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության, համակարգչային գրաֆիկայի և թվային երաժշտության ստեղծման ոլորտներում՝ այցելելով կենտրոններ շաբաթը երկու օր 18 ամիսների ընթացքում:

Այսօր Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Թումոյի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ ծրագրի առաջին գործնական հանդիպումը:

Պիլոտային ծրագիրը կմեկնարկի փետրվարի 20-ին Թումո կենտրոնների մոտակայքում տեղակայված զորամասերի զինվորների համար։ Ծրագիրը հարմար կլինի տարբեր տարիքի, կրթական աստիճանի և մասնագիտական կողմնորոշման զինվորների համար: Նախատեսված է գալիք տարիների ընթացքում ծրագիրն ընդարձակել և հասանելի դարձնել Հայաստանի բոլոր ժամկետային զինծառայողներին։

Բանակում ծառայելը հաճախ ենթադրում է դադար երիտասարդ տղամարդու մասնագիտական աճի ճանապարհին՝ դպրոցը ավարտելուց հետո համալսարանական կրթության կամ աշխատանքի անցնելու փուլում։ Սակայն բանակային պայմանները երիտասարդների համար նաև յուրահատուկ կրթական միջավայր են ստեղծում, որտեղ նվիրված ծառայության և շեղող հանգամանքների բացակայության պայմանները կարող են ուսումը հատկապես արդյունավետ դարձնել։ Թումոյի ճկուն և կիրառական կրթական ծրագրի առաքելությունն է լրացնել ֆորմալ կրթությունը։ Ստեղծարարություն զարգացնող և տեխնոլոգիաների ոլորտում վարպետացնող ինտենսիվ դասընթացեր առաջարկելով՝  մենք հույս ունենք նպաստելու բանակում ծառայող հայ երիտասարդների մրցունակության բարձրացմանը թե՛ ծառայության ընթացքում, և թե՛ զորացրվելուց հետո։ Թումոյի ծրագիրը կօգնի բացահայտել երիտասարդների ներուժը, ովքեր այլ դեպքում կարող էին չունենալ հնարավորություն բացահայտելու և զարգացնելու իրենց հետաքրքրությունները՝ ֆորմալ կրթական համակարգից դուրս։

 

«Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք Թումոյի ուսումնական ծրագիրը հասցնել այս երիտասարդներին», – նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը, –  «Այն ուսանողները, ովքեր Թումո են հաճախել նախքան զինծառայությունը, կկարողանան շարունակել իրենց Թումո փարձառությունը՝ միաժամանակ շառայելով առաջնագծում: Իսկ ինչը ավելի կարևոր է՝ այն զինծառայողները, ովքեր նախկինում հնարավորություն չեն ունեցել Թումոյի ուսանողներ դառնալու, այժմ կկարողանան ձեռք բերել 21-րդ դարի հմտություններ ու բացահայտել նոր հորիզոններ իրենց անձնային զարգացման համար: Համոզված եմ՝ նրանցից շատերը նոր ոգեշնչում կգտնեն քաղաքացիական կյանքում իրենց ապագա կրթության և կարիերայի կառուցման համար»:

 

tumo 1


Առնչվող նյութեր
1. Թումո կենտրոնի ղեկավարներին վարչապետը խոստացել է աջակցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը
2. Անգելա Մերկելը ցնցված է Թումոյով. ,,Թումոն միայն Հայաստանի համար չէ,,
3. Թումոն մտնում է Եվրոպա. Փարիզում կբացվի սեպտեմբերի 25-ին
4. «Թումո»ն ողջ աշխարհում կարող է դառնալ Հայաստանի գլոբալ բրենդը. Նիկոլ Փաշինյան
5. Եռաչափ սկանավորման, թվայնացման նախագիծ Հայաստանի Վայոց ձորի մարզում
6. Մեկնարկեց Թումո Գյումրիի ապագա շինության վերակառուցումը
7. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
8. ,,Հոգիս՚՚ խմբի համաշխարհային դեբյուտը եւ ֆլեշմոբը ՄԱԿ-ում
9. Թումո Ստեփանակերտը դարձավ մեկ տարեկան
10. Wolfram Research-ի ամառային ճամբարը` Թումո Երևանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: