ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թորոսի քանդակների ցուցահանդեսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

30 նոյեմբերի, 2017 | 17:28

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվեց ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Նոյեմբերի 28-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Հալեպում ծնված ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների՝ «Խաղաղություն. Թորոսի ամբողջական հավաքածու» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի և Սիրիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ ջանքերով։

Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Լամյա Շաքուրը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Լևոն Ամիրջանյանը և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, դեսպան Վահրամ Կաժոյանը։

Միջոցառմանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահը, քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ֆրանսիայի սենատորներ, պատգամավորներ, ինչպես նաև մշակույթի գործիչներ, ֆրանսահայ համայնքի անդամներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը:


Առնչվող նյութեր
1. Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ
2. ՅՈՒՆԵՍԿՕ. «Գեղարդի վանական համալիրի ժայռափոր եկեղեցիների և ջրահեռացման համակարգի պահպանության և ամրակայման մեթոդաբանությունները» խորհրդաժողովը Հայաստանում
3. Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ
4. «Քոչարի. ավանդական խմբապար»ը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
5. Հայաստանը վերընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ
6. Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ
7. Հայաստանի Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել՝ չհաստատել Ադրբեջանի դեսպան Փոլադ Բուլբուլօղլու թեկնածությունը գլխավոր տնօրենի պաշտոնում
8. Հայաստանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին
9. ՅՈՒՆԵՍԿՕ-ն խիստ քաղաքականացված է.ասում է Վարհամ Կաժոյանը, մեկնաբանելով նաեւ լավաշի հետ կապված պատմությունը
10. Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: