ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թոմ դե Վաալը Երեւանում ներկայացրել է «Սեւ այգի» գրքի լրացված տարբերակը

04 հուլիսի, 2013 | 19:55

ԵՐԵՎԱՆ.- Կարնեգի հիմնադրամի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի ավագ հետազոտող Թոմ դե Վաալն այսօր Երեւանում ներկայացրել է «Սեւ այգի: Հայաստան եւ Ադրբեջան. Խաղաղության եւ պատերազմի միջեւ» անգլերեն գրքի լրացված տարբերակը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Սեւ այգի» գիրքը լույս է տեսել 2003 թ-ին: Գրքի հիմքում ընկած են 2000-2001 թթ.-ին ղարաբաղյան հակամարտության գոտում հեղինակի կողմից անկացված 120 հարցազրույցները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, բրիտանացի լրագրողը նշել է, որ գրքի «կմախքը» փոփոխության չի ենթարկվել: Հեղինակի խոսքերով, գրքի լույսընծայման օրվանից անցել է 10 տարի, եւ այդ իսկ պատճառով նա անհրաժեշտ է համարել ավելացնել այդ 10 տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումներին վերաբերող գլուխներ, այդ թվում՝ Ադրբեջանում «նավթային բումի», 2003-ին Իլհամ Ալիեւի եւ 2008-ին Սերժ Սարգյսյանի իշխանության գալու, սպառազինությունների մրցավազքի, Մադրիդյան սկզբունքների մասին:

Բացի այդ, գիրքը համալրվել է նոր՝ անցյալում չհրապարակված լուսանկարներով եւ խմբագրված վերջաբանով:

«Դրա հետ մեկտեղ, գլխավորը մնում է անփոփոխ. հակամարտությունը մինչ օրս կարգավորված չէ, իսկ կողմերի միջեւ վստահությունն ավելի է նվազել»,- ասել է Թոմ դե Վաալը:

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության մասին անգլերեն լեզվով շատ քիչ գրականություն կա, եւ նրա գիրքը կարող է օգնել արեւմտյան ընթերցողներին հասկանալու հակամարտության էությունը: Դե Վաալի խոսքերով, նա փորձել է փարատել որոշ միֆեր, մասնավորապես, Սումգայիթի ջարդերի, Խոջալուի դեպքերի, Շուշիի գրավման մասին: Փորձագետը բնական է համարում, որ իր աշխատանքի որոշ մասեր կարող են դուր չգալ այս կամ այն կողմին:

Հակամարտության լուծված չլինելու պատճառների թվին Թոմ դե Վաալը դասել է ստատուս-քվոյի փոփոխման հանդեպ փոխադարձ վախը, արտաքին աշխարհի կողմից հետաքրքրության պակասը, երկու հասարակություններում տաբուների առկայությունը: Ըստ դե Վաալի, «երկու հասարակություններն ապրում են նույն այն գաղափարներով, որով ապրել են 20 տարի առաջ»: Մեդիամաքս

 Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: