ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» ծրագիրը

14 օգոստոսի, 2015 | 11:59

????«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված վեցերորդ «Ամառային ճամբար» ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Արցախի թվով 72 աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: Ծրագիրը, որի շահառուներն են մասնավորապես սոցիալապես անապահով եւ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները, մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց անհատական, մտավոր, ֆիզիկական զարգացմանը:

karbiԳեղատեսիլ բնության գրկում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից ժամանած թեքեյանցիներին, որոնք ութ օր շարունակ ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:

berdzor camp 2Հետաքրքիր ու բովանդակալից էր արշավը դեպի 13-րդ դարում հիմնադրված Տրդատավանք վանական համալիր: Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցություն ունեցան նաեւ գիտակների մրցույթին, սպորտային խաղերին, ճամբարի օլիմպիական խաղերին, «Ձեզ տեսնենք, աղջիկներ» եւ «Ձեզ տեսնենք, տղաներ» մրցութային ձեռնարկներին, ինչպես նաեւ ազգագրական երգերի ու պարերի փառատոնին: Լավագույն մասնակիցները խրախուսվեցին եւ պարգեւատրվեցին շնորհակալագրերով:

berdzorՀանգստի վերջին օրը նույնպես ակտիվ էր` բոլոր չորս Թեքեյան դպրոցները հրաժեշտ տվեցին ճամբարին իրենց ելույթներով: Նրանք մյուս ճամբարականներին ներկայացրին իրենց քաղաքների ու դպրոցների պատմությունը, այս ամենը համեմելով երգ ու պարով, ասմունքով ու կատակներով: Իսկ երեկոյան վառվեց հրաժեշտի խարույկը: Բաժանումը հուզիչ էր, լի արցունքներով եւ ջերմ խոսքերով. դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հոգատար «Արագածից», ուր իշխում են սերն ու բարությունը, ժպիտն ու ծիծաղը:

Հուսանք, որ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» ծրագիրը, որն sports activitiesաշակերտներին պարգեւում է անկրկնելի հանգիստ, անջնջելի տպավորություններ ու նոր գիտելիքներ, կլինի հարատեւ:


Առնչվող նյութեր
1. Արմեն Սարգսյանն ընդունել է Թեքեյան կենտրոն հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին եւ ՌԱԿ ներկայացուցիչներին
2. Թեքեյանցիների ամառային ճամբարը «Արագած»ում
3. «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը անվճար դասագրքեր է տրամադրել կարիքավոր երեխաներին
4. Երեւանում նշվել է Թեքեյան Կենտրոնի բացման 20-րդ տարեդարձը
5. Թեքեյանցիների ամառային հանգիստը Հայաստանում
6. «Լուսանկարչի օրագրից» ցուցահանդեսը Երեւանի Թեքեյան կենտրոնում
7. Աննախադեպ մշակութային երեկո Լոնդոնում
8. Տոնական միջոցառում Լոնդոնում
9. «Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում
10. ԼՈՆԴՈՆ. «Կոմիտաս» երգչախմբի փայլուն համերգը Պիկադիլի հրապարակում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: