ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը անվճար դասագրքեր է տրամադրել կարիքավոր երեխաներին

10 նոյեմբերի, 2017 | 08:41

Կրթությունը յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում առաջնային ոլորտներից է: Սակայն, ցավոք, նյութական խնդիրների պատճառով շատ երեխաներ զրկված են նվազագույն կրթական ծրագրից:

2010թ. սկսած բարերարների շնորհիվ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը եւ օժանդակում առավել անապահով երեխաներին ստանալ անվճար դասագրքեր:

Ծրագիրն իրականացվում է նվիրատվությունների շնորհիվ, որոնք մասնավորապես ապահովվում են Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի կողմից Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում կազմակերպված դրամահավաքների միջոցով:

2017-2018 ուսումնական տարում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը 2,433 անվճար դասագիրք է տրամադրել 190 անապահով աշակերտի Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբի գյուղից եւ Բերձորից, դրանով իսկ մեղմելով ընտանիքների նյութական հոգսը: Իսկ ծրագրի իրականացման ութ տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը տրամադրել է շուրջ 19,000 դասագիրք 10,135,000 ՀՀ դրամ արժողությամբ:

Հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել ծրագիրը, ուստի հայցում եւ ակնկալում է Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների եւ անհատների տեւական համագործակցությունն ու օժանդակությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Նվիրատվություն կարող եք կատարել`

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

/ՀՀ, Երեւան 0025, Խանջյան 50/

Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ

Բանկային հաշիվ` 15700 22679770200 (ՀՀ դրամ)

SWIFT / BIC: ARMIAM22

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հայտնում է իր խորին երախտագիտությունը բոլոր նվիրատուներին հայ դպրոցի զարգացման եւ բարգավաճման հայրենանվեր գործին աջակցելու համար:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ


Առնչվող նյութեր
1. Արմեն Սարգսյանն ընդունել է Թեքեյան կենտրոն հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին եւ ՌԱԿ ներկայացուցիչներին
2. Թեքեյանցիների ամառային ճամբարը «Արագած»ում
3. Երեւանում նշվել է Թեքեյան Կենտրոնի բացման 20-րդ տարեդարձը
4. «ՄԵՆՔ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ» ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում
5. Թեքեյանցիների ամառային հանգիստը Հայաստանում
6. «Լուսանկարչի օրագրից» ցուցահանդեսը Երեւանի Թեքեյան կենտրոնում
7. Աննախադեպ մշակութային երեկո Լոնդոնում
8. Տոնական միջոցառում Լոնդոնում
9. «Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում
10. «Կոմիտաս» մեդալ` Վարդան Ուզունյանին. հանդիսավոր ձեռնարկ Լոնդոնում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: