ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թեքեյանցիների ամառային ճամբարը «Արագած»ում

28 օգոստոսի, 2018 | 09:17

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Աջակցություն հայ դպրոցին» ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ Արցախի թեքեյանցի 69 աշակերտ իրենց ամառային հանգիստը վայելեցին Հանքավանի գեղատեսիլ բնության գրկում: Հիմնադրամի այս ծրագիրն իրականացվում է արդեն ինը տարի անընդմեջ եւ նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական, անհատական զարգացմանը:

Առայսօր ճամբարի ծրագրում ընդգրկվել է 614 մասնակից՝ մասնավորապես գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների երեխաներ Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից:

Այս տարի եւս «Արագած» ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց թեքեյանցիներին, որոնք իրենց մանկավերժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ ունեցան հետաքրքիր ու բովանդակային առօրյա՝ հագեցած ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:

Թեքեյանցիներն ամենակտիվ մասնակցությունն ունեցան ուսուցանող խաղերին, գիտակների մրցույթներին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույցներին, սպորտլանդիաներին եւ պարգեւատրվեցին գավաթներով ու շնորհակալագրերով: Երեխաները ուսուցանեցին նաեւ ազգային երգ ու պար, այցելեցին հիշարժան վայրեր:

Հանգստի վերջին օրը վառվեց հրաժեշտի ավանդական խարույկը: Բաժանումը հուզիչ էր` լի արցունքներով եւ ջերմ խոսքերով: Դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հարազատ դարձած «Արագածից», որն իրենց պարգեւեց անկրկնելի հանգիստ, անմոռանալի տպավորություններ ու նոր գիտելիքներ: Թեքեյանցիները հրաժեշտ տվեցին ճամբարին կրկին վերադառնալու ակնկալիքով:

 

 

?

?

 


Առնչվող նյութեր
1. «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը անվճար դասագրքեր է տրամադրել կարիքավոր երեխաներին
2. «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» ծրագիրը
3. «Հիշողություն» միջազգային լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: