ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թեքեյանցիների ամառային հանգիստը Հայաստանում

13 օգոստոսի, 2017 | 06:07

«Աջակցություն հայ դպրոցին» ծրագրի շրջանակում, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի եւ Արցախի Վ.Թեքեյան դպրոցների 10-14 տարեկան թվով 67 աշակերտներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» ճամբարում:

Ճամբարի ծրագիրը շարունակական բնույթ է կրում եւ արդեն ութերորդ տարին է իրականացվում, նպաստելով մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական, անհատական զարգացմանը:

Առ այսօր ճամբարի ծրագիրն ընդգրկել է 545 մասնակից, եւ այս տարի եւս ծրագրի շահառու են դարձել մասնավորապես գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների երեխաներ Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից:

Հանքավանի հրաշալի բնության գրկում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց թեքեյանցիներին, որոնք «Արագածում» ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ:

Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:

Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցեցին ուսուցանող խաղերին, գիտակների մրցույթին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույց-բանավեճերին, սպորտային խաղերին, արշավներին, սովորեցին ժողովրդական երգեր ու պարեր: Մրցութային միջոցռումների լավագույն մասնակիցները պարգեւատրվեցին գավաթներով ու շնորհակալագրերով: Կազմակերպվեցին «Բանակի օր», «Արցախի օր», «Ազգային երգի, պարի օր» միջոցառումները, որոնցում ակնառու էր հայ դպրոցականի ազգային ոգին, հաղթանակի ցանկությունը:

Հանգստի վերջին օրը վառվեց հրաժեշտի ավանդական խարույկը: Բաժանումը հուզիչ էր` լի արցունքներով եւ ջերմ խոսքերով: Դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հարազատ դարձած «Արագածից», որն իրենց պարգեւեց անկրկնելի հանգիստ, անմոռանալի տպավորություններ ու նոր գիտելիքներ: Թեքեյանցիները հրաժեշտ տվեցին ճամբարին կրկին վերադառնալու ակնկալիքով:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ներսես Պիծակյանի անհատական ցուցահանդեսը Երեւանում
2. Արմեն Սարգսյանն ընդունել է Թեքեյան կենտրոն հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին եւ ՌԱԿ ներկայացուցիչներին
3. «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը անվճար դասագրքեր է տրամադրել կարիքավոր երեխաներին
4. Երեւանում նշվել է Թեքեյան Կենտրոնի բացման 20-րդ տարեդարձը
5. «Լուսանկարչի օրագրից» ցուցահանդեսը Երեւանի Թեքեյան կենտրոնում
6. Աննախադեպ մշակութային երեկո Լոնդոնում
7. Տոնական միջոցառում Լոնդոնում
8. «Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում
9. ԼՈՆԴՈՆ. «Կոմիտաս» երգչախմբի փայլուն համերգը Պիկադիլի հրապարակում
10. Արցախի նկարիչները Թեքեյանում.«Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: