ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թբիլիսիի և Մառնեուլի շրջանի հայաբնակ գյուղերի երիտասարդության համատեղ ակցիան Շահումյան գյուղում

13 օգոստոսի, 2013 | 09:21

OLYMPUS DIGITAL CAMERAԹԲԻԼԻՍԻ.-2013 թվականի օգոստոսի 5-ին, Թբիլիսիի հայ երիտասարդության խումբը, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար և թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանի և Վիրահայոց Թեմի առաջնորդի խորհրդական Լևոն Իսախանյանի ուղեկցությամբ, այցելեց Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղ, որտեղ Շահումյանի և մերձակա հայաբնակ գյուղերի երիտասարդության հետ միասին կազմակերպեցին տեղական հայ համայնքի մասին վիճակագրական տվյալների հավաքագրման, ինչպես նաև համայնքի անդամներին անհանգստացնող հարցերին ծանոթանալու ակցիա: Միաժամանակ հավաքեցին նվիրատվություններ Շահումյան գյուղի «Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման համար:

Շահոււմյան գյուղի բնակիչների հետ զրույցից պարզվեց, որ այստեղի Վրաստանի քաղաքացիներին անհանգստացնող տեղային բնույթի հիմնական խնդիրները խմելու ջրով անբավարար ապահովումն է, գյուղի գազամատակարարումը, ինչպես նաև տարբեր պետական ծրագրերի մասին տեղեկատվության հասանելիությունը:

Բացահայտված հիմնախնդիրների կարգավորմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով Վիրահայոց Թեմը համապատասխան նամակներով դիմել է պրոֆիլային նախարարություններին:

Լուսանկարային նյութերը հասանելի են հետևյալ հասցեներով. https://www.facebook.com/media/set/?set=a.414080308708787.1073741981.113192792130875

Վիրահայոց Թեմի մամլո դիվան

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
2. Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում
3. Ղափամայի տոն Թբիլիսիում
4. Հայոց Ցեղասպանության հիշատակի ցույցեր, հանրահավաքներ եւ պատարագ Վիրահայոց թեմում
5. Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի
6. Խոնարհում Սերգեյ Փարաջանովի հիշատակին-
7. Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում
8. Հայ երիտասարդները ուսումնասիրում են Թբիլիսիի հայկական հուշարձանները
9. Թբիլիսիի ,,Հայկական անկյունը,, գրավեց մշակույթի նախարարի և պետնախարարի ուշադրությունը
10. Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
3.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
4.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
5.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
6.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
7.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
8.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
9.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
10.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: