ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են

16 հոկտեմբերի, 2014 | 09:40

Norashen15-րդ դարի կառույց Սուրբ Նորաշեն եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ից:

 

Դեռևս 2013 թվականի հունվարին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու Հայաստան կատարած այցի ժամանակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին բարձրացրեց Վրաստանի տարածքում գտնվող և խորհրդային տարիներին բռնագրավված հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը, որին ի պատասխան վարչապետԻվանիշվիլինհանդեսեկավ նախաձեռնությամբ`մինչևեկեղեցիներիպատկանելությանմասինորոշումընդունելը՝ սկսել վթարայինվիճակումգտնվողտաճարների վերանորոգումը և պատրաստակամություն հայտնեց «Քարթու» հիմնադրամից ֆինանսավորել դրանց վերականգնման աշխատանքները:

 

Եկեղեցիներիվերականգնմանաշխատանքներիպլանավորմանևնախագծերի մշակմաննպատակովստեղծվեցաշխատանքայինխումբ, որիկազմում ընդգրկվածենՎրաստանիմշակույթինախարարության ևՎրաստանիմշակութայինժառանգությանպահպանման ազգային գործակալության ներկայացուցիչները:

 

Առաջիկա մեկ տարվա ընթացքում կիրականացվեն եկեղեցու հիմքի ամրապնդման, իսկ այնուհետև արտաքին տեսքի և ողջ պարագծի վերականգնողական աշխատանքներ: Բիձինա Իվանիշվիլու նախաձեռնության համաձայն, վերականգնման աշխատանքներն իրականացվում են «Քարթու» պատմական հուշարձանների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Տաճարի վերականգնման նախագիծը պատրաստել է «Ինժեներական կարծիք» ճարտարապետական ընկերությունը, որի հիման վրա աշխատանքներն իրականացնում է «Աբա ջգուփի» շինարարական ընկերությունը: Եկեղեցու վերականգնման աշխատանքների նախագծերի պատրաստմանը և շինարարության ընթացքին ուշի-ուշով հետևում է Վիրահայոց Թեմը: Իսկ Վրաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգությանպահպանության ազգային գործակալության կողմից իրականացվում է աշխատանքների վերահսկողությունը: Վերականգնողական աշխատանքները կշարունակվեն երեք տարի:

 

Անկախության վերականգնումից հետո հրատապ դարձած և արդեն 20 տարի ձգձգվող Վրաստանի տարածքում գտնվող հայոց եկեղեցիները Վիրահայոց Թեմին վերադարձնելու հարցով կառավարության հետ բանակցությունները շարունակվում են:

 

Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրություն


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ավելի ու ավելի են ամրապնդվելու. Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներին
2. Ղափամայի տոն Թբիլիսիում
3. Հայ երիտասարդները ուսումնասիրում են Թբիլիսիի հայկական հուշարձանները
4. Թբիլիսիում ծաղիկներ խոնարհվեցին Ամենայն հայոց բանաստեղծի շիրիմին
5. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար Թբիլիսիում
6. Թբիլիսիում բացվեց Րաֆֆու հուշատախտակը
7. Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում
8. Երջանկահիշատակ Սարգիս Դարչինյանին նվիրված հուշ-երեկո
9. Հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսը Թբիլիսիում
10. «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը Գալուստ Գյուլբենկյան սրահում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
2.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
4.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
5.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
6.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
7.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
8.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
9.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
10.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: