ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թբիլիսիի ,,Հայկական անկյունը,, գրավեց մշակույթի նախարարի և պետնախարարի ուշադրությունը

22 մայիսի, 2015 | 19:27

tbilisi tiknikayintbilisi armenian center

Մայիսի 21-ը հայտարարված է մշակութային բազմազանության միջազգային օր: Այս տարի Թբիլիսիի «Կովկասյան տուն» մշակութային հարաբերությունների կենտրոնում կազմակերպված Վրաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթի և երկխոսության զարգացմանը նվիրված հետաքրքիր ու բազմաբղետ ցուցահանդեսով միջազգային օրվա նշանավորմանը միացավ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը:

Իրենց մշակույթը, խոհանոցը և ազգային կենսակերպն էին ներկայացրել Վրաստանում բնակվող աբխազները, օսերը, հայերը, չեչենները, քիստերը, գերմանացիները, լատվիացիները, հրեաները և այլք: Ցուցանմուշների շրջանում տեղ էին գտել նաև այն հրատարակությունները, որոնք լույս էին տեսել ազգային փոքրամասնությունների լեզուներով հատկապես «Կովկասյան տան» ֆինանսավորմամբ:

Ցուցահանդեսը դիտեցին Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն և Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, Վրաստանում գործող տարբեր միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ, ազգային փոքրամասնությունների համայնքային անդամներ:

Հայկական անկյունը ձևավորել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը: Ցուցադրվել էին ազգային նվագարաններ, հայկական գորգեր, թբիլիսահայ նկարիչների կտավներ, ալբոմներ, կատալոգներ, հայերեն հազվագյուտ հրատարակություններ, հայերեն և վրացերեն թարգմանված հին և ժամանակակից գրականությունների նմուշներ: Այս ամենի կենտրոնում համեստորեն տեղ էր գտել «Հագո» խամաճիկը Դավթյան տիկնիկային մշակույթի կենտրոնից:

Վրաստանի Մշակույթի նախարարը և հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարը մեծ ուշադրությամբ դիտեցին հայկական անկյունը, չթաքցնելով իրենց հետաքրքրությունը և հիացմունքը բարձրարժեք և հարուստ ցուցանմուշներից: «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը երկրի կառավարութան անդամներին նվիրեց նորերս հրատարակված Ռուբեն Սահակյանի «Հայոց ցեղասպանություն» գրքի վրացերեն թարգմանությունը:

Միջոցառման կազմակերպումը և բազմազգ Վրաստանի հարուստ մշակույթի ցուցադրությունը ողջունեցին Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն, պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, «Կովկասյան տան» ղեկավար Նաիրա Գելաշվիլին, Վրաստանում Եվրախորհրդի ներկայացուցչության կցորդ Օլիվեր Ռայները, համայնքային ներկայացուցիչներ: Վիրահայոց թեմի իրավական հարցերի և պետության հետ հարաբերությունների բաժնի տնօրեն Միքայել Ավագյանն իր ելույթում կարևորեց Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի պատրաստակամությունը մասնակցելու ինչպես մշակույթի նախարարության, այնպես էլ «Կովկասյան տան» բոլոր նախաձեռնություններին: Ներկաներին ողջունեց տիկնիկագործ Ժաննա Դավթյանը՝ Հագո խամաճիկի կողմից Գևորգ Էմինի «Զարմանալի հայ» բանաստեղծության արտասանությամբ:

Այցելուներին ընձեռվեց նաև տարբեր ժողովուրդների ազգային կերակրատեսակները համտեսելու հնարավորություն:


Առնչվող նյութեր
1. Հայոց Ցեղասպանության հիշատակի ցույցեր, հանրահավաքներ եւ պատարագ Վիրահայոց թեմում
2. Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում
3. Հայ երիտասարդները ուսումնասիրում են Թբիլիսիի հայկական հուշարձանները
4. Ազգային բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի այցը Վրաստան
5. Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում
6. Թիֆլիսահայ գեղանկարիչների եռալեզու ալբոմի շնորհանդես Վրաստանի մշակույթի նախարարությունում
7. Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդես «Հայարտուն» կենտրոնում
8. «Հայեր» վավերագրական ֆիլմի շնորհանդես Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում
9. Եվա Ռիվասը հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում
10. Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում խաղարկվեց շախմատի գծով՝ Տիգրան Պետրոսյանի անվան «Հայարտան» գավաթը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: