ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Թատերական Լոռի» փառատոնը նվիրվում է Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին

15 հոկտեմբերի, 2014 | 17:32

lori tatron«Թատերական Լոռի» փառատոնը, որն արդեն 4-րդ անգամ է անցկացվելու միջազգային կարգավիճակով, նվիրվում է ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: Այս տարի փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 15-26-ը Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքներում: Այս մասին ասուլիսում հայտարարեց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Նա նշեց, որ «Թատերական Լոռի» փառատոնը իր երկարակեցությամբ ամենահինն է Հայաստանում և մեծ ներդրում է ունեցել հայ թատերարվեստում:

«Թատերական Լոռի» փառատոնը հիմնադրվել է 1979 թվականին Լոռու Ակներ գյուղում: 1980-ականներից դարձել է ժողովրդական թատրոնների փառատոն։ ՀՀ մայրաքաղաքի, մարզերի, Արցախի և Վրաստանի հայկական թատրոններին միմյանց ճանաչելու և արժևորելու պարբերական հնարավորություն ընձեռելով՝ փառատոնն այնուհետև ի զորու եղավ իր հյուրընկալ տիրույթում համախմբելու բազմափորձ պրոֆեսիոնալների և շնորհաշատ ինքնագործների, ստեղծագործական տարբեր նկարագրեր ձևավորած նորահայտ և անվանի թատերագործիչների։ Ասուլիսում փառատոնի ստեղծման ու հետագա ընթացքը հիշել է փառատոնի ժյուրիի նախագահ Հայկազ Երանոսյանը:

Փառատոնային 4 քաղաքներում այս տարի կներկայացվեն 3 տասնյակից ավելի տարաժանր ներկայացումներ։ «Թատերական Լոռի» միջազգային 22-րդ փառատոն շրջանակներում «Русский мир» հիմնադրամի աջակցությամբ ծրագրված է անցկացնել «Ռուսական թատրոնի օրեր» ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական և Չեխովի քաղաքային դրամատիկական, Վրաստանի Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական ակադեմիական, Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնների ու երևանյան տասնյակ ռուսալեզու թատերախմբերի մասնակցությամբ։ Նախատեսված են նաև մի շարք վարպետության դասընթացներ, ստեղծագործական քննարկումներ և հանդիպումներ մասնակից թատերախմբերի հետ, չնաշխարհիկ Լոռու հանրածանոթ հնավայրերի հնամենի գրավչությունը հանրաճանաչող էքսկուրսիաներ։

Ներկայացումների խաղարկումներին զուգընթաց կնշանավորվեն Կոմիտաս Վարդապետի ծննդյան 145-ամյակը, ականավոր թատերաշինարար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակը, հանրաճանաչ դրամատուրգ Ժիրայր Անանյանի ծննդյան 80-ամյակը, Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի և Հայաստանի երգի պետական թատրոնների կազմավորման 85-րդ և 20-րդ հոբելյանական տարեդարձները։ Փառատոնի բովանդակային բազմերանգության մեջ տեղ է գտել նաև հարգանքի տուրքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Փառատոնի շրջանակներում Սոս Սարգսյանի ծննդավայր Ստեփանավանում տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ-քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած արձանի բացումը:

Գարիկ Ավետիսյան


Առնչվող նյութեր
1. Սոս Սարգսյան
2. Սիրելի լոռեցին.այսօր սիրված դերասան Սոս Սարգսյանը կդառնար 85 տարեկան
3. Սոս Սարգսյանի հոգեհանգիստը
4. Մահացել է ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: