ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Թավիթյան» հիմնադրամի միջոցներով Հայաստանի տաղանդավոր բազմաթիվ երիտասարդներ ուսանել են Ֆլեթչեր դպրոցում

30 մարտի, 2016 | 18:23

serz fletcher2Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի երրորդ օրը` մարտի 30-ին, այցելել է Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց: Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել միջազգային հարաբերություններով զբաղվող աշխարհի լավագույն դպրոցներից մեկի` Ֆլեթչերի դեկան Ջեյմս Ստավրիդիսի, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի, հիմնադրամի «Թավիթյան կրթական ծրագրի» շրջանակներում Ֆլեթչեր դպրոցում սովորող ՀՀ քաղաքացիների, դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Սերժ Սարգսյանն այդ հանդիպումների ընթացքում պատասխանել է նաև դասախոսներին ու կրթական ծրագրի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման հեռանկարային ու գերակա ուղղություններին և այլն: Թաֆթս համալսարանում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել նաև կրթական այս հաստատության նախագահ Էնթոնի Մոնակոյի հետ:

Հետաքրքիր է, որ հանդիպման մասնակիցների թվում է եղել Ֆլեթչեր դպրոցի serz fletcher3 serz flitcher դասախոս, ԱՄՆ-ում  եւ Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը, ում իշխանությունները աշխատաքից ազատել էին 2008 թվականի մարտյան դեպքերից հետո, երբ վերջինս ստորագրել էր  հայտնի հայտարարությունը։ 

Ֆլեթչերն առաջարկում է տարբեր կրթաթոշակային ծրագրեր՝ դպրոցում սովորելու ցանկանություն ունեցող ուսանողներին: Ծագումով հայ երիտասարդներին աջակցելու համար 1980-ական թվականներին Ասո Թավիթյանի կողմից հիմնադրվել է «Թավիթյան» հիմնադրամը, որի միջոցներով Հայաստանի անկախացումից հետո Հանրապետության տաղանդավոր բազմաթիվ երիտասարդներ ուսանել են հեղինակավոր այս բուհում, և մինչ այժմ տարբեր պետական հաստատությունների երիտասարդ մասնագետներ շարունակում են օգտվել այդ հնարավորությունից` կատարելագործելով իրենց մասնագիտական կարողությունները Թավթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցում։ Առ այսօր հիմնադրամը ֆինանսավորել է շուրջ 16 ծրագիր ՀՀ պետական հատվածի համար` շուրջ 15 մլն դոլար ներդրում կատարելով կրթաթոշակային ծրագրի իրականացման նպատակով։ «Թավիթյան» հիմնադրամը ֆինանսավորել է նաև Ֆլեթչեր դպրոցի դեկանների և ականավոր դասախոսների այցերը Հայաստան՝ հնարավորություն ընձեռելով նրանց ավելի լավ ծանոթանալու հայ ժողովրդին, տարածաշրջանին և առկա աշխարհաքաղաքական իրողություններին։ Ամեն տարի ծրագրին դիմում են հարյուրավոր մասնակիցներ։ Հիմնադրամը հանձնառու է շարունակելու ծրագիրն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարությունը դրա կարիքը կունենա։ «Թավիթյան» հիմնադրամի և Ֆլեթչեր դպրոցի միջև համագործակցության արդյունքը ծրագրի ավելի քան 250 շրջանավարտներն են, ովքեր վերադարձել են Հայաստան՝ աշխատելու և այդպիսով իրենց ստացած գիտելիքներն ու ունակությունները ներդնելու հայրենիքում։

ser usanoghner


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: