ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թանգարանային գիշերը Պրահայում անցավ մեծ ակտիվությամբ

15 սեպտեմբերի, 2013 | 21:27

prazska muzena noc logoՊՐԱՀԱ- Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամը 19-ից մինչեւ սեպտեմբերի 15-ի ժամը 1-ը Պրահայի 59 թանգարաններում անցկացվեց 10-րդ հոբելյանական Թանգարանային գիշերը։ Նախապես այն պետք է հունիս 8ին անցկացվեր, սակայն ջրհեղեղի պատճառով հետաձգվել էր։ Պետք է նշել, որ Թանգարանային գիշերը կազմակերպվել էր շատ բարձր մակարդակով, քանի որ 10 ավտոբուսային երթուղիներ էին աշխատում, որոնք այցելուներին մի թանգարանից մյուսն էին տանում։ Transport 1 Tramvaj 1915Երկարաձգվել էր նաեւ Պրահայի մետրոպոլիտենի աշխատանքը մինչեւ գիշերվա ժամը 1-ը։ Պետք էր տեսնել, թե բազմաթիվ ընտանիքներ երեխաների հետ միասին այդ ուշ ժամերին ինչպես էին թանգարանից թանգարան այցելում, նայում ցուցադրությունները, նշումներ անում, նկարվում եւ նույնիսկ պատասխանում ներկայացված հարցաթերթիկներին։ Օրինակ Ստրեշովիցե թաղամասում գործող Քաղաքային տրանսպորտի թանգարանում այցելուներին խնդրում էին փորձարկել ներկայացված տարատեսակ աթոռները, եւ հարցաթերթիկում նշել, թե որ աթոռն է ավելի հարմար մետրոյի գնացքում տեղադրելու համար, եւ որը` transport 2ավտոբուսներում։ Ներկայացրել էր նաեւ Պրահայի տրանսպորտի ողջ պատմությունը բնօրինակներով։ Այստեղ կարելի էր տեսնել եւ 20-րդ դարասկզբի տրամվայ, եւ ավտոբուս, եւ հանրային կառքեր եւ հրշեջ մեքենաներ։ Իսկ Պրահայի քաղաքային պատկերասրահում այցելուները ծանոթանում էին չեխ հայտնի լուսանկարիչ Վիկտոր Կոլարի աշխատանքների հետահայաց ցուցադրությանը, որի մի մասը նվիրված էր Օստրավա քաղաքի բնակիչներին, իսկ մյուսը` Կանադայի եւ ԱՄՆ-ի առանձին քաղաքներին։ Մեծ էր նաեւ Պրահայի ազգային
Patkerasrahթանգարանի եւ տեխնիկական թանգարանի այցելուների թիվը։

Գիշերային Պրահայի զբոսաշրջիկները զարմացել էին, թե ինչպես են տեղացիները խմբերով գրոհում թանգարանների վրա։ Սա իրոք աննախադեպ երեւույթ է Պրահայի մշակութային կյանքում։

Հ.Ա.

Պրահա

Լուսանկարները` ՕՐԵՐ-Ի

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Միքայել Զոլյան. Ոչ մեկին չի հաջողվել Հայաստանում բռնապետություն կառուցել
2. Թավշյա հեղափոխության ապագան. Ստեփան Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՕՐԵՐ-ին
3. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
4. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
5. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
6. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
7. Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին
8. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը
9. Գեւորգ Դեոդատը (Աստվածատուրյանը)՝ Պրահայի առաջին սրճարանատերը- ՕՐԵՐ ամսագրի արխիվ
10. «Բույր, Պատկեր, Հիշողություն» ցուցահանդես. գերմանական եւ չեխական սրվակներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: