ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ընտրությունները լավ էին կազմակերպված, բայց դրանց վրա ազդել է ընտրակաշառքը:-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵՄ

04 ապրիլի, 2017 | 07:59

ԵՐԵՎԱՆ.– lragir.am, elq.am.- Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, բայց դրանց վրա ազդեցություն է ունեցել ընտրակաշառքը: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության համակարգող Իգնասիո Սանչես Ամորը:

OSCE Minsk Group observers summarized the parliamentary elections results at Armenia Marriott Hotel

OSCE Minsk Group observers summarized the parliamentary elections results at Armenia Marriott Hotel

«Չնայած իրավական  համակարգի բարեփոխումներին, ընտրական անճշտությունների  վերացմանն ու ընտրությունների ազատությանն ուղղված տեխնոլոգիաների ներդրմանը, ընտրությունների վրա հետք են թողել ընտակաշառքների վերաբերյալ վստահության արժանի տեղեկությունները և քաղաքացիական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների մասին տեղեկությունները: Դրա հետևանքով նկատվել է հանրային վստահության պակաս առ ընտրությունները», ասաց Իգնասիո Սանչես Ամորը:

Նրա խոսքով՝ իրենք արձանագրել են, որ քվեարկության օրն ընդհանուր առմամբ շատ հանդարտ ու խաղաղ է եկել, սակայն նկատվել են կազմակերպչական խնդիրներ և անհարկի միջամտություն գործընթացի նկատմամբ՝ հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Քվեարկության գործընթացին բնորոշ են եղել կուտակումները, ընտրատեղամասերում երկար հերթերը և կուսակցության ներկայացուցիչների ու ոստիկանների կողմից միջամտությունները:

«Երեկվա ընտրություները գծանշեցին Հայաստանի՝ նոր քաղաքական համակարգ կառուցելու առաջին քայլը, սակայն փոփոխությունը չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում: Քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է վարքագծային փոփոխություն, պետք է ավելի մեծ հասունեություն ցուցաբերել և հրաժարվել անցյալի գործելակերպից», ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության համակարգողը:

Նա նշեց, որ դրական էր ընտրացուցակների ճշգրտման բարելավումը, ընտրողների ճանաչման սարքերի օգտագործումը, իսկ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը կարևոր նշանակություն ունեցավ այլ անձի փոխարեն քվեարկելը բացառելու համար:«Սակայն վարքագծի որոշ դրսևորումներ նպաստել են, որպեսզի գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակաս արձանագրվի:

Մարդիկ էլ ընտրախախտումների մասին չեն ահազանգում, քանի որ որ բավարար վստահություն չկա դատական մարմնի, ընտրական մարմինների ու իրավապահների նկատմամբ»,- նշեց նա:

Իսկ Եվրամիության խոսնակի տարածած հայտարարությունում նշվում է . 

«Ս.թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ ընտրությունները լավ կազմակերպված էին և ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ։

Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը:

Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը: Չնայած որ աննախադեպ քանակի միջազգային և տեղական դիտորդների համար ստեղծվել էր աշխ­ատանքային նպաստավոր միջավայրը, միջազգային ոչ-կառավարական կազ­մակերպությունները չէ­ին հրավիրվել դիտորդո­ւթյուն իրականացնելու՝ ի հակադրումն 1990 թվականի ԵԱՀԿ Կոպենհա­գենյան փաստաթղթի:

Ըն­տությունների միջազգա­յին դիտորդական առաքե­լությունը ողջունեց բարեփոխումների իրավակ­ան շրջանակը, ինչպես նաև նոր տեխնոլոգիանե­րի ներմուծումը, որին իր աջակցությունն է տրամադրել Եվրոպական միությունը՝ ՀՀ իշխան­ությունների հետ համա­տեղ հաջողությամբ իրա­կանացված ծրագրի միջո­ց:

Չնայած որոշ ոչ նշանակալի տեխնիկական խնդիրների առկայութ­յան՝ դիտորդներն արձա­նագրել են քվեատուփերի լցոնման, բազմակի քվեարկության, քվեների հաշվարկի և աղյուսակ­ավորման վերաբերյալ  իրավախախտումների ավե­լի քիչ դեպքեր: Եվրոպական միությունը հետամուտ է Հայաստանի կայուն, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայ­ին:

Ընտրական գործընթ­ացների ամփոփումից հե­տո ակնկալում ենք աշխ­ատել ժողովրդավարությ­ան սկզբունքներին համ­ապատասխան  ընտրված նոր Խորհրդարանի և Կառ­ավարության հետ՝ ամրա­պնդելու քաղաքական եր­կխոսությունն ու շարո­ւնակելու ԵՄ օժանդակո­ւթյունը սոցիալ-տնտես­ական ոլորտի բարեփոխո­ւմներին, այդ թվում՝  հիմք ընդունելով վեր­ջերս նախաստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփ­ակ և ընդլայնված գործ­ընկերության համաձայն­ագիրը, ինչպես  նաև Եվրոպական հարևանության վերանայված քաղաքա­կանության ու Արևելյան գործընկերության ավ­ելի լայն շրջանակը»:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը Վարշավայում
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում
7. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
8. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
9. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
10. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: