ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Էրտողան, փոխանակ Եւրոպային դաս տալու, հայ ժողովուրդին դէմ գործուած ոճիրը թող ընդունի». Արամ Ա

25 մարտի, 2017 | 13:58

ԱՆԹԻԼԻԱՍ.-ԱՍՊԱՐԵԶ. – «Էրտողան, փոխանակ Եւրոպային դաս տալու, հայ ժողովուրդին դէմ գործուած ոճիրը թող ընդունի», Արամ Ա. վեհափառ հայրապետը Մարտ 23ի երեկոյեան այս բառերով ողջունեց կաթողիկոսարան այցելող խումբ մը լիբանանցի արուեստագէտ-արուեստագիտուհիները, որոնք յառաջիկայ Ապրիլ 24ին, Պիպլոսի մէջ պիտի ցուցադրեն Հայոց Ցեղասպանութեան նուիրուած իրենց գեղանկարները: Սոյն ծրագիրը կազմակերպուած է Թէքէեան Մշակութային Միութեան կողմէ, եւ անոր նպատակն է արուեստի ճամբով օտարներուն ծանօթացնել Հայոց Ցեղասպանութիւնը:

aram-1-halep-2017

Իր խօսքին մէջ վեհափառը գնահատելով լիբանանցի նկարիչներուն մասնակցութիւնը այս ցուցահանդէսին՝ թելադրեց, որ իրենց պատրաստելիք գեղանկարներուն մէջ շեշտը դնեն նաեւ Ցեղասպանութենէն անդին՝ հայ ժողովուրդի արդարութեան պահանջին ու վերածնունդին վրայ: Ան յիշեց, որ թուրքը ջարդեց հայ ժողովուրդը, իսկ արաբ ժողովուրդը՝ իսլամ թէ քրիստոնեայ, իր հայրենիքին դռները լայն բացաւ հայ ժողովուրդին դիմաց:

Շարունակելով իր խօսքը՝ վեհափառ հայրապետը ըսաւ. «Թուրքին նոյն ծաւալապաշտական ու բռնատիրական ոգին այսօր եւս տեսանելի է թէ՛ արաբական աշխարհին եւ թէ Եւրոպայի մէջ»: Ապա վեհափառը պատասխանեց իրեն ուղղուած հարցումներուն:


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
2. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
3. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
4. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
5. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
6. Fox հեռուստատեսության ջախջախիչ հարձակումը Թուրքիայի և Էրդողանի վրա
7. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
8. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
9. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել
10. Արամ Ա կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել իր առաջարկները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: