ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Էրիկ Ագաթելյանը ճանաչվել է Չեխիայի 2013 թվականի լավագույն բռնցքամարտիկ ըստ profiboxing.cz կայքէջի երկրպագուների քվեարկության

08 հունվարի, 2014 | 10:42

Erik_Agateljan_anketaՊՐԱՀԱ- Ինչպես տեղեկացնում է profiboxing.cz կայքէջը, երկրպագուների շրջանում անցկացված ինտերնետային քվեարկության արդյունքում Չեխիայի 2013 թվականի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել 18-ամյա Էրիկ Ագաթելյանը։ Հայ տաղանդավոր երիտասարդ մարզիկը առաջ է անցել իր ուժեղ մրցակիցներից՝ Դանիել Տաբորսկուց եւ Զդենեկ Խլադեկից եւ հավաքելով ձայների 31,4 տոկոսը, գրավել է առաջին տեղը։ Ուստի Նադ Լաբեմ քաղաքից Էրիկ Ագաթելյանի եղբայրը՝ Վիկտորը, նույնպես բռնցքամարտիկ է։

Հիշեցնենք որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին բռնցքամարտի Չեխիայի չեմպիոն Էրիկ Ագաթելյանը Օստրավայի մոտ գտնվող Կարվին քաղաքի երիտասարդական մարզական պալատում անցկացված բռնցքամարտի Չեխիայի առաջնությունում երկու erik agatelyan gavatհաղթանակ տարավ եւ նվաճեց առաջնության գավաթը։ 17-18 տարեկանների մրցույթում 60 կգ քաշային Էրիկը ճանաչվեց բացարձակ հաղթող եւ արժանացավ առաջնության գավաթին։ Նրա մարզիչն է հայտնի բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն Արայիկ Շահբազյանը։

Էրիկը profiboxing.cz կայքէջին տված հարցազրույցում ասել է, որ կարեւորը ներքին հաղթանակի զգացողությունն է, եւ իր համար ավելի մեծ նշանակություն ունի սպորտում հաղթելը, քան հարցումներում։

Օրեր եվրոպական ամսագիր

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Չեխահայ Գոռ Հարությունյանը դարձավ քիքբռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
2. Բռնցքամարտիկ Համո Ապերյանը՝ Չեխիայի քառակի չեմպիոն
3. Չեխահայ բռնցքամարտիկ Էրիկ Աղաթելյանը դարձավ ոսկե մեդալակիր՝ հաղթելով ուկրաինահային
4. Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
5. Չեխահայ բռնցքամարտիկ Համո Ապերյանը Թուրքիայում հաղթեց եւ մտավ քառորդ եզրափակիչ
6. Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ
7. Բռնցքամարտիկ Էրիկ Ագաթելյանը դարձել է Չեխիայի չեմպիոն, Էրիկ Ալոյանը՝ փոխչեմպիոն. այսպիսով`2 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ
8. Վանես Մարտիրոսյանը ցանկանում է ռինգ վերադառնալ դեկտեմբերի 7-ին
9. Էրիկ Ագաթելյանը նվաճեց բռնցքամարտի Չեխիայի գավաթը
10. Արթուր Աբրահամը հաղթեց Վիլբեֆորս Շիհեպոյին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: