ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Էրդողանն հիմա ձեռ ու ոտ կընկնի». Կարել Շվարցենբերգ

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
25 ապրիլի, 2017 | 20:55

ՊՐԱՀԱ. – Այսօր` ապրիլի 25ի երեկոյան նիստի ժամանակ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն (104 կողմով ) բանաձև ընդունեց, որով դատապարտում է «Օսմանյան կայսրությունում հայերի ու այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը»։ Բանաձևը քննարկման էր ներկայացրել սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Ռոբին Բյոհնիշը, ով նաև չեխ-հայկական բարեկամության պատգամավորական խմբի նախագահն է։

Մեկնաբանելով քվեարկությունը ԹՈՓ 09 կուսակցության առաջնորդ, արտաքին հարաբերությունների խմբակցության ղեկավար, Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հայտարարել է, որ «Թուրքիայի նախագահն հիմա ձեռ ու ոտ կընկնի»։

  Մարդու իրավունքների պաշտպության նախարար Յան Խվոյկան չեխական  Aktualne.cz-ին ասել է, որ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը։ «Թուրքիան կարձագանքի այս բանաձևին, անշուշտ, սակայն Չեխիան ինքնիշխան պետություն  է և մեր խորհրդարանը նույնպես ինքնիշխան է, տեղի ունեցավ բանաձևի ժողովրդավարական ընդունում»։

Թեև Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը վերջին երեք տարիների ընթացքում մի քանի անգամ հայտարարել էր, որ ժամանակն է, որ Չեխիան ևս ընդունի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը, երկրի խորհրդարանն իր տրամաբանությամբ ու Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնելու մտահոգությամբ էր առաջնորդվում։ 

Բանաձևը սատարել են և´ իշխանական, և´ ընդդիմադիր կուսակցությունները` ČSSD, TOP 09, KDU-ČSL, ANO, ODS, KSČM։

 

ՕՐԵՐ

orer.eu

Ա.Կարապետյան


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: